Ինչպե՞ս պատրաստել խնձորով և կաթնաշոռով թխվածք

Անհրաժեշտ է՝

 

Խնձոր՝ 3 հատ

Կաթնաշոռ՝ 300 գրամ

Ձու՝ 2 հատ

Շաքարավազ կամ մեղր՝ 1 ճ/գ

Չամիչ՝ ըստ ճաշակի

Դարչին՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը՝

 

Խնձորը կլպել, անցկացնել քերիչով կամ հարել: Կաթնաշոռը տրորել պատառաքաղով: Երկու զանգվածները խառնել միմյանց ու ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները:

Լավ խառնել մինչև ստանաք համասեռ զանգված:

Վառարանի տարան կարագով պատեք, ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ:

Եփել պետք է 30-35 րոպե՝ 180 աստիճանի պարագայում:

 

Բարի ախորժակ: