Այս շոկոլադապատ բանանները շատ դուր կգան Ձեր փոքրիկին

Սնունդ

Անհրաժեշտ է՝

 

Բանան՝ 3 հատ

Կաթնային շոկոլադ՝ 100 գրամ

Ընկույզ՝ 50 գրամ

 

Պատրաստման եղանակը՝

 

Ընկույզները բովել և բլենդերով մանրացնել։

Բանանները բաժանել 2 կամ երեք մասի։

Կաթնային շոկոլադը հալեցնել և շոկոլադապատել բանանները։

Այնուհետև ընկույզ լցնել շոկոլադապատ բանանների վրա։ Կարող եք բանաններին ամրացնել պաղպաղակի փայտիկներ։

Բանանները դնել սառնարանում և սպասել 10 րոպե։

 

Բարի ախորժակ

Գովազդ