Պատրաստում ենք խրթխրթան թխվածքաբլիթ

Սնունդ

Ինչ է հարկավոր

 

Սերուցքային կարագ - 150 գ․

Ցորենի ալյուր - 420 գ․

Շաքարավազ - 150 գ․

Ձու - 1 հատ

Սոդա - 2 գ․

 

Ինչպես պատրաստել

 

Նախապես սառնարանից հանել կարագը, որպեսզի հասնի սենյակային ջերմաստիճանի, լցնել տարայի մեջ, ավելացնել շաքարավազը և հարել։ Ստացված զանգվածին ավելացնել ձուն ու սոդան և շարունակել հարել։ Վերջում կամաց-կամաց ավելացնել ալյուրը և հունցել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Պատրաստի խմորը ծածկել ցելոֆանե թաղանթով և մեկ ժամ թողնել սառնարանում։ Սառնարանից հանելուց հետո գրտնակել այնպես, որ բարակ շերտ ստացվի (1 սմ հաստությամբ), ապա ձևավոր ֆորմաներով կտրատել։

Ջեռոցը տաքացնել, թավայի վրա հատուկ թխուկների համար նախատեսված թաղանթ դնել, կարագապատել, ապա շարել խմորները։ Եփել 180 աստիճանի ներքո՝ 25 րոպե։

 

Բարի ախորժակ

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ