Ինչպե՞ս պատրաստել մատիտ-թխվածքաբլիթներ

Սնունդ

Անհրաժեշտ է՝

 

Կարագ՝ 100 գր

Ալյուր՝ 200-250 գր

Թթվասեր՝ 1 ճ/գդ

Ձվի դեղնուց՝ 1 հատ

Սննդի գունանյութ՝ ըստ ցանկության

Շաքարի փոշի՝ 100 գր

Վանիլին՝  0/5 թ/գդ

Աղ՝ 1/3 թ/գդ

 

Ինչպես պատրաստել՝

 

Բացի ալյուրից, բոլոր բաղադրիչները լցնել մեկ տարայի մեջ և խառնել: Ալյուրը մաղել մեկ այլ տարայի մեջ, ապա խառնել զանգվածները և փափուկ, ձեռքերին չկպչող ու առաձգական խմոր հունցել:

Ստացված խմորի 1/3 մասն առանձնացել: Խմորի 2/3 մասն ուղղանկյունաձև գրտնակել և 1 ժամով սառնարանում դնել:

Խմորի 1/3 մասը բաժանել այնքան մասի, որքան սննդային գունանյութ ունեք: Գունանյութերը խառնել խմորի գնդիկների հետ, այնուհետև սննդային թաղանթով ծածկել և սառցարանը դնել:

Ուղղանկյունաձև գրտնակած խմորը սառցարանից հանել և նեղ գծերով կտրատել, ինչից հետո վրան ձու քսել:

Գունավոր խմորից պատրաստել մատիտի միջուկը: Այնուհետև գունավոր խմորը փաթաթել բաց գույնի խմորով:

Թխվածքաբլիթները դնել տապակի մեջ՝ ծածկված ջեռոցի յուղապատ թղթով և վրան ձու քսել:

Թխել 15-20 րոպե մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, որ ոսկեգույն երանգ ստանա:

Թողնել այնքան, որ թխվածքաբլիթներն ամբողջությամբ սառչեն: Այնուհետև թեթևակի սրել՝ մատիտի տեսք հաղորդելով:

 

 

Գովազդ