Ինչպես պատրաստել կոճակ-թխվածքաբլիթներ

Սնունդ

Անհրաժեշտ է՝

 

Ալյուր՝ 200գր

Կարագ՝ 100գր

Շաքարավազ՝ 80գր

Ձվի դեղնուց՝ 2 հատ

Վանիլին՝ 2թ/գդ

Կակաո՝ 2թ/գդ

 

Պատրաստման եղանակը՝

 

  1. Ձվի դեղնուցները լավ խառնել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել ալյուրը, ապա գդալով խառնել: Խմորը բաժանել 2 մասի: Առաջին մասից հունցել խմորը և դրել մի կողմի վրա: Երկրորդ մասի վրա ավելացրնել կակաոն, ձեռքերով տրորել, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցել խմորի գունդը:
    Խմորի 2 գունդը 30 րոպեով դնել սառնարանում:

 

  1. Գրտնակով բացել սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրել 5սմ տրամագծով շրջանակներ: Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարել շրջանաձև փոսիկներ (կարող եք դա անել պլաստիկ շշի կափարիչով):

 

  1. Մեջտեղի հատվածում հյութի ձողիկի օգնությամբ 2 կամ 4 հատ անցք արեք, այնպես, որ նմանվի կոճակի:

 

  1. Նույնը պետք է կատարել նաև շոկոլադե խմորի հետ: Թխվածքաբլիթները դանակի օգնությամբ պետք է տեղադրել տապակայի վրա:

 

  1. Թխվածքաբլիթները 180 աստիճան տաքությամբ ջեռոցում թխել 20 րոպե:

 

 

 

Թխվածքաբլիթները պատրաստ են: Եթե ցանկանում եք, կարող եք անցքերից անցկացնել գույնզգույն բարակ ժապավեններ: 

 

Բարի ախորժակ

Գովազդ