Ինչպես պատրաստել համեղ փքաբլիթներ․ բաղադրատոմս

Սնունդ

Ի՞նչ է անհրաժեշտ՝

 

Ալյուր՝ 530 գր

Խմորիչ՝ 5 գր

Աղ՝ 1 պտղունց

Շաքարավազ՝ 60 գր

Ջուր՝ 310 մլ

Ձու՝ 1 հատ

Կարագ՝ 30 գր

Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը՝

 

Խմորիչը լուծել ջրում, ավելացնել ձուն և լավ խառնել։ Այնուհետև լցնել ալյուրը, շաքարավազն ու աղը և փայտե գդալով խառնել մինչև ալյուրն ամբողջությամբ լուծվի։
Այս ամենից հետո ավելացնել կարագն ու գդալով խմոր հունցել։ Խմորը ծրարի տեսքով 4 կողմից ծալել։
Խմորով ամանը կափարիչով կամ սննդային թաղանթով ծածկել և հանգիստ թողնել, 20 րոպե անց խմորը կրկին 4 կողմից ծալել։
1 ժամվա ընթացքում այս գործընթացը (20 րոպեն մեկ ծալել խմորը) 3 անգամ կրկնել, ապա 1 ժամով դարձյալ հանգիստ թողնել խմորը։
Ապա խմորը տեղափոխել բուսայուղով կամ կարագով պատված պոլիէթիլենային տոպրակի մեջ, կապել այնպես, որ չափերով մեծանալու տեղ ունենա, այնուհետև 24-48 ժամով տեղափոխել սառնարան։

Փքաբլիթները պատրաստելուց առաջ խմորը սառնարանից հանել, ձեռքերը թաթախել բուսայուղի մեջ և փոքրիկ մասերի բաժանել: Այնուհետև գնդիկներ պատրաստել, յուղապատ սննդային փաթեթով ծածկել և 30 րոպե թողնել հանգիստ։

Մինչև խմորը հանգստանում է, բուսայուղով տապակը դնել կրակի վրա և տաքացնել մինչև 170-180 աստիճան:

Գնդիկների մեջտեղի հատվածում մատով անցք բացել և ցուցամատերով խմորը ձգել այնպես, որ օղակի տեսք ստանա (անցքը պետք է մեծ լինի, քանի որ տապակելու ընթացքում այն սեղմվելու է)։

Պատրաստի փքաբլիթները փայտիկով հանել բուսայուղի միջից և տեղափոխել թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ ձեթը միջից դուրս գա:

Այս ամենից հետո վրան շաքարի փոշի ցանել և վայելել։

 

Գովազդ