Վիտամինների մի ամբողջ փունջ՝ 5 րոպեում պատրաստվող նախաճաշում. բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»–ից

Սնունդ

Անհրաժեշտ է՝

 

1. վարսակի փաթիլներ (овсянка)

2. սառեցված հատապտուղ (ազնվամորի, մոշ, ելակ)

3. դդմի կորիզ

4. չամիչ

5. կարագ

 

Պատրաստման եղանակը

 

Վարսակի փաթիլները լցնել տարայի մեջ, 5-7 րոպե եփել ջրով, ապա ավելացնել փոքր կտոր կարագ, խառնել ու կրակը մարել։ Սառցարանում սառեցված հատապտուղը, չամիչն ու դդմի կորիզը լվանալ գոլ ջրով ու լցնել շիլայի վրա, ապա ցանկության դեպքում ավելացնել քերիչով անցկացված նուշի տաշեղներ։ 

Վիտամիններով հարուստ այս կերակուրը հրաշալի նախաճաշ է ոչ միայն մանկահասակ, այլև դպրոցահասակ երեխաների համար, որոնց համար սննդարար առավոտը արդյունավետ օրվա կարևոր գրավականներից է։ Ի դեպ, ազնվամորին ու մոշը հարուստ են C վիտամինով, դդմի կորիզը հիանալի միջոց է՝ ճիճվակրության դեմ, իսկ չամիչը ոչ միայն օգտակար է մարսողության, այլև սրտի, երիկամների ու լնդերի համար։

 

Բարի ախորժակ

Գովազդ