Անհրաժեշտ է՝
- բրոկոլի,
- գազար,
- սունկ,
- կարմիր պղպեղ,
- նեխուր,
- սպանախ,
- ձիթապտղի ձեթ,
- կիտրոն,
- քունջութ` ըստ ցանկության
Ինչպես պատրաստել
Անհրաժեշտ է լվանալ, կտրատել բրոկոլին, գազարը, սունկը, կարմիր պղպեղը, նեխուրը, սպանախը։
Եռացող ջրի մեջ լցնել բրոկոլին, թողնել 30 վայրկյան, ապա հանել: Սա անհրաժեշտ է, որպեսզի մանրէները վերանան, քանի որ բրոկոլին այնքան էլ հեշտ չէ լավ լվանալ։
Մնացած բանջարեղենը, բացի սպանախից, լցնել մի քիչ ջրով լի թավայի մեջ և թողնել, որպեսզի գոլորշիով եփվի: 10 րոպե հետո ավելացնել սպանախը, ապա՝ աննշան աղ։ Եփել ևս 5-7 րոպե: Եթե դեռ ջուր մնացած լինի, անպայման լավ ջրքամեք։ Ստացված զանգվածը չխառնեք, որպեսզի բանջարեղենն ունենա թարմ տեսք։ Սառչելուց հետո ավելացրեք ձիթայուղ, ըստ ցանկության՝ լիմոնի շերտեր և քուջութ։
Բարի ախորժակ