Բարձր կալորիականությամբ բանջարեղենային աղցան՝ «Իմ փոքրիկ»–ից

Սնունդ

Հատկապես գարնանը շատ կարևոր է, որ թե՛ փոքրիկները և թե՛ մեծահասակները օգտագործեն վիտամիններով հարուստ մթերք, քանի որ ձմռանը մեր օրգանիզմը «քնի» ռեժիմում է լինում և չի ստանում բավարար չափով վիտամիններ։

Գարնանը հասանելի են գրեթե բոլոր բանջարեղենները, ուստի պետք է հաճախ պատրաստել բանջարեղենային աղցաններ, որոնք պարունակում են վիտամինների իսկական փունջ։

Այսօր «Իմ փոքրիկ»-ն առաջարկում է բարձր կալորիականությամբ բանջարեղենային աղցան։

 

Ի՞նչ է անհրաժեշտ

 

1. Հազար

2. Սպիտակ սոխ

3. Դեղին և կարմիր պղպեղ

4. Ավոկադո

5. Քունջութ

6. Զեյթունի ձեթ

7. Աղ, սև պղպեղ (կախված երեխայի տարիքից) 

 

Ինչպե՞ս պատրաստել

  

Այս աղցանը շատ հեշտ է պատրասվում։ Անհրաժեշտ է լվանալ թարմ բանջարեղենը, կտրատել, խառնել, ավելացնել կտրատած ավոկադոն, քունջութը, ձեթը, ապա, ըստ ճաշակի, ավելացնել աղ, սև պղպեղ։ 

 

Օգտակար ինֆորմացիա

 

Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Այն բարձրացնում է տրամադրությունըօգնում է վերականգնել կենսական ուժերը։  Այն պարունակում է  ֆոլաթթվային աղերվիտամին B6վիտամին

Ի դեպ, կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։ 

 

Գովազդ