Ինչպես պատրաստել նշով թխվածքաբլիթներ

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

  • 1.5 բաժակ շաքարավազ
  • ¼ բաժակ ալյուր
  • 7 հատ ձվի սպիտակուց
  • 1 բաժակ կեղևազրկված նուշ

 

Ինչպես պատրաստել՝՝

 

7 ձվի դեղնուցը առաձնացնում ենք սպիտակուցից: Սպիտակուցը լավ հարում ենք մինչև պնդանա, շաքարավազի կեսը խառնում ենք նշի և ¼ հարած սպիտակուցի հետ:

Զանգվածը պետք է լավ խառնել: Մնացած շաքարավազը և սպիտակուցը խառնում ենք և հարում: Ստացվածը ավելացնում ենք նախորդին: Խառնում ենք մինչև ստացվածը զանգվածը դառնա միասեռ և դնում ենք գազօջախի վրա, եփում 40 C ջերմաստիճանում: Որոշ ժամանակ հետո ջերմաստիճանը պետք է դարձնել 20 C և ավելացնել ցորենի ալյուրը, որը նախապես պետք է անցկացնել մաղիչով:

Այս ամենը անելուց հետո, տարայի մեջ դնում եք յուղաթուղթ, ապա գդալի օգնությամբ պահելով հեռավորությունը, լցնում եք ոչ մեծ չափաբաժիններով խմորը։ Թխում եք 180-200 C աստիճանում: 40 րոպե անց դրանք պատրաստ են, կարող եք համտեսել։

Գովազդ