Ինչպե՞ս պատրաստել չամիչով բուլկի

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 300 մլ կաթ
  • 12 գ. չոր փխրեցուցիչ
  • 5-6 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 հատ ձու
  • 100 գ. մարգարին կամ կարագ
  • 900-950 գ. ցորենի ալյուր
  • 10-15 գ. վանիլին
  • Մի պտղունց աղ
  • Մի բուռ չամիչ
  • Ձվի դեղնուց և կաթ՝ մակերեսին քսելու համար
  • Ձեթ

 

Ինչպես պատրաստել՝

Նախ սկսենք թխել խմորը: Կաթի մեջ լցրեք չոր խմորիչը, ավելացրեք շաքարավազը, աղը և վանիլինը: Երբ տեսնում եք, որ 5-10 րոպե հետո խմորիչը սկսում է փրփրել, ձուն ավելացրեք խառնուրդին և կրկին լավ խառնեք: Այնուհետև ոչ շատ տաք վիճակում ավելացրեք կարագը: Խառնելուց հետո ալյուրը ավելացրեք: Պետք է այն մաղել, ապա ավելացնել զանգվածին: Չորացած չամիչը թրջեք և ավելացրեք խմորին: Զանգվածը պետք է լինի այնպես, որ չկպչի ձեռքերին, անգամ ընթացքում կարող եք էլի ալյուր ավելացնել: Խորհուրդ է տրվում խմորը հունցել մինչև 10 րոպե:

Հիշեք, որ եթե ալյուրը չբավականացնի հունցելու ընթացքում, և այն կպչի ձեռքերին, կարող եք ձեռքերին բուսայող քսել: Արդյունքում այն կլինի փափուկ և չի կպչի ձեռքերին: Ստացված զանգվածը ծածկեք մաքուր սրբիչով և պահեք տաք տեղում: Կախված սենյակի ջերմաստիճանից՝ այն կարելի է պահել մինչև 1-1.5 ժամ:

Այդ ընթացքում 2-3 անգամ խմորի ծավալը պետք է ավելանա: Երբ ավելանա զանգվածը, բաժանեք գնդիկների, մոտ 50 գրամ չափաբաժնով: Գնդիկներից ստացեք երկար գլանաձև տեսք, որը հնարավոր կլինի պտտել և հյուսել: Այս ամենն անելուց հետո բուսայող քսեք թավային և 15 րոպե թողեք փքաբլիթները հանգստանան: Մակերեսին քսեք նախապես խառնած ձվի դեղնուցն ու կաթը: Թխեք 180-200 C աստիճանում մոտ 25-30 րոպե: 

Գովազդ