Ինչպե՞ս ընտրել մանկապարտեզ փոքրիկի համար և ի՞նչ է առաջարկում «Ֆիքսիկներ»պարտեզը

3-6տարեկան

Ծնողները կարող են տատանվել այն հարցում, թե պե՞տք է արդյոք փոքրիկին տանել նախակրթարան։

Երկարուձիգ մտորումների և փնտրտուքների փոխարեն կարելի է վերցնել թուղթ և գրիչ, կազմել երեք սյունակ ու հերթականությամբ գրի առնել՝ որ պայմաններն են մեզ համար պարտադիր, ինչ կսովորեցնի նախակրթարանը և ինչպիսի դերակատարում կունենա երեխայի հմտությունների ձևավորման հարցում։ Նախ՝ ծնողը կցանկանա բալիկին տեսնել ապահով և սիրալիր միջավայրում, ապա կսպասի նրա առաջխաղացմանն ու նոր գիտելիքների յուրացմանը։ Երբ այս ամենը պարզ է դառնում, մնում է լուծել գլխավոր հարցը՝ կոնկրետ ու՞ր տանել երեխային։ Եկեք տեսնենք, թե ինչ է առաջարկում «Ֆիքսիկներ» պարտեզը։

Այստեղ երեխան առաջին հերթին ընդգրկվում է թիմային աշխատանքի մեջ և զարգացնում սոցիալական հմտությունները։ Դառնում է տարաբնույթ գործողությունների մասնակից ու սովորում կատարել ընտրություն։ Պարտեզում երեխաների հետ հաճախ են ապլիկացիաներ անում։ Ի դեպ, փոքրիկն այդ ընթացքում ծանոթանում է տարբեր երկրաչափական պատկերներին, առանձնացնում գույներ, երևակայական պատկերներ ստեղծում կամ էլ իրականը փորձում ներկայացնել։

«Ֆիքսիկներ» պարտեզի հոգատար և գրագետ մասնագետները բալիկներին օգնում են  ճանաչել թվերը, շրջակա աշխարհն ու բնության երևույթները, երգել առանց լարվելու և սովորել շատ բանաստեղծություններ։ Նրանց նպատակն է ոչ միայն զարգացնել երեխայի ինտելեկտուալ կարողությունները, սովորեցնել հարգել դիմացինին, հոգալ բնության մասին կամ մտածել ավելի խորը, այլ նաև ապահովել ուրախ տրամադրություն։ Այս նախակրթարանի բարի ավանդույթներից են ծննդյան, տարվա նշանակալից օրերի նշումն ու սիրելի մուլտերի, ֆիլմերի դիումների ման կազմակերպումը, դրանց քննարկումը երեխաների հետ։ Եվ որ ամենակարևորն է՝ այստեղ շեշտը դրվում է ճիշտ արժեքների կերտման վրա։ Անձնակազմը ձգտում է «հայրենիք»  բառի նշանակությունն ու գաղափարը սերմանել երեխայի մեջ վաղ տարիքից, նրա պատկերացման մեջ ընտանիքի, հայրիկի ու մայրիկի կողքին ավելացնել հենց հայրենիքը։

Նշենք, որ «Ֆիքսիկներ» պարտեզն ընդունում է 1,5-6 տարեկան երեխաներին և առաջարկում հատուկ մշակված ծրագիր, առողջ սնունդ, գունեղ, կոկիկ ու հիգիենիկ միջավայր,  լոգոպեդի և հոգեբանի ծառայություն։  

«Ֆիքսիկներ» պարտեզի հասցեն է՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 2/9 շ․, հեռ․՝ +374 98 12 20 82։

Բարի՜ գալուստ ուրախության և գիտելիքի աշխարհ