Ինչպե՞ս հաղթահարել երեխայի` մանկապարտեզ գնալու վախը

Դաստիարակություն

Ծնողները հաճախ են կանգնում այս խնդրի առջև. ինչպե՞ս համոզել երեխային մանկապարտեզ հաճախել: Երեխաների մեծ մասը հրաժարվում է մանկապարտեզ հաճախելուց, նրանք լացում են ու փորձում համոզել ծնողներին հետ կանգնել այդ մտքից:

Սակայն ծնողը պետք է գիտակցի, որ երեխայի մանկապարտեզ գնալը շատ կարևոր է, նույնիսկ` պարտադիր:

Հոգեբան Զառա Նոնինյանը նշում է, որ ծնողը պետք է նախապատրաստի երեխային մանկապարտեզ գնալուն: Ծնողը պետք է գիտակցի, որ երեխան նոր միջավայր, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով , նոր առօրյայով: Պետք է զրուցել երեխայի հետ մանակապարտեզի առօրյայի, կանոնների մասին. երեխան պետք է նախապես իմանա, թե ուր է գնում, պետք է գիտակցի, որ դաստիարակների ուշադրությունը հավասարապես

Ծնողները հաճախ են կանգնում այս խնդրի առջև. ինչպե՞ս համոզել երեխային մանկապարտեզ հաճախել: Երեխաների մեծ մասը հրաժարվում է մանկապարտեզ հաճախելուց, նրանք լացում են ու փորձում համոզել ծնողներին հետ կանգնել այդ մտքից:

Սակայն ծնողը պետք է գիտակցի, որ երեխայի մանկապարտեզ գնալը շատ կարևոր է, նույնիսկ` պարտադիր:

Հոգեբան Զառա Նոնինյանը նշում է, որ ծնողը պետք է նախապատրաստի երեխային մանկապարտեզ գնալուն: Ծնողը պետք է գիտակցի, որ երեխան նոր միջավայր, նոր աշխարհ է մտնում` իր կանոններով , նոր առօրյայով: Պետք է զրուցել երեխայի հետ մանակապարտեզի առօրյայի, կանոնների մասին. երեխան պետք է նախապես իմանա, թե ուր է գնում, պետք է գիտակցի, որ դաստիարակների ուշադրությունը հավասարապես է բաշխված լինելու բոլոր երեխաների վրա:  Նա պետք է հասկանա, որ անհրաժեշտ է ենթարկվել որոշակի կանոնների:

Կարելի է տանը խաղալ երեխայի հետ դաստիարակ-երեխա խաղը, ընդ որում լավ կլինի, որ դերերը փոխվեն (մեկ ծնողը լինի դաստիարակի դերում, մեկ` երեխան):

Ծնողը պետք է բացատրի երեխային, որ մանկապարտեզում ուրիշ շատ երեխաներ էլ կան, որոնց հետ նա պետք է շփվի ու խաղա: Չի կարելի երեխային պատմել այնպիսի բաներ, որոնք իրականում չկան մանկապարտեզում, այլապես երեխան կհիասթափվի, երբ տեսնի, որ այդ ամենը գոյություն չունի:

Եթե հնարավորություն կա, լավ կլինի, որ երեխան նախապես ծանոթանա դաստիարակի և իր խմբի երեխաների հետ: Ցանկալի է, որ ծնողը դաստիարակին տեղեկացնի իր երեխայի բնավորության առանձնահատկությունների մասին (ի՞նչ է սիրում, ի՞նչ չի սիրում, ամաչկոտ է և այլն...) :

Երբ ծնողը երեխային մանկապարտեզ է բերում, բաժանումը պետք է գործնական բնույթ կրի, պետք չէ ձգձգել բաժանման պահը:

Երեխայի մանկապարտեզին հարմարվելու գործընթացը ամենաքիչը մեկ ամիս է տևում: Ծնողը պետք է այդ մեկ ամսվա ընթացքում ավելի համբերատար և ըմբռնող լինի երեխայի նկատմամբ:

 

Էմմա Պետրոսյան

Ժուռ. Ֆակ. 3-րդ կուրս