Ձեր երեխան աջլի՞կ է, թե՞ ձախլիկ․ պարզենք միասին

Զարգացում

Հետաքրքի՞ր է՝ Ձեր փոքրիկը ձախլի՞կ է, թե՞ աջլիկ։ Գիտե՞ք, որ կարելի է դա իմանալ մինչև երեխայի դպրոց գնալը։ Եկեք պարզենք դա հենց հիմա։

Դեռ մի քանի տարի առաջ մանկապարտեզներում ու դպրոցներում ուսուցիչները «պայքարում» էին ձախլիկների դեմ ու ստիպում, որ ձախլիկ երեխաները գրիչը բռնեն աջ ձեռքով։ Սակայն պետք չէ բնությանը դեմ գնալ, քանի որ այս պարագայում երեխաների մոտ կարող է սթրես և լարվածություն առաջանալ։

Նախ՝ եկեք խաղի միջոցով պարզենք երեխայի ուղեղի ա՞ջ, թե՞ ձախ կիսագունդն է զարգացած։ Երեխայի երկու ականջին տարբեր բառեր ասեք։ Հետո ստուգեք՝ որ ականջին ասված բառն է նա ավելի լավ հիշում։

Հիմա խաղերի միջոցով հասկանանք՝ երեխան ձախլի՞կ է, թե՞ աջլիկ: 

Երեխային ծովային խխունջ տվեք և ասեք, որ լսի ծովի ձայնը։ Ուշադրություն դարձրեք՝ որ ականջին կմոտեցնի խխունջը։

Երբ երեխան խաղում է «Լեգո»-ով, ուշադրություն դարձրեք՝ որ ձեռքով է պահում արդեն կառուցածը և որ ձեռքով է շարունակում կառուցել։ Հիշեք՝ աջլիկները աշխատում են աջով, ձախլիկները՝ ձախով։

Խնդրեք երեխային խաչել ձեռքերի մատները։ Դոմինանտ ձեռքի բութ մատը մշտապես լինում վերևի հատվածում։

Վերցրեք արկղ, մեկ աչքի համար անցք թողեք, արկղի մեջ որևէ խաղալիք թաքցրեք։ Խնդրեք երեխային նայել արկղի մեջ ու գուշակել՝ ինչ է թաքցված։ Ուշադրություն դարձրեք՝ ավելի հաճախ ո՞ր աչքով է նայում երեխան։ Այդպես կպարզեք՝ երեխայի մարմնի ա՞ջ, թե՞ ձախ հատվածն է դոմինանտ։ 

Ահա այս քայլերի միջոցով կարելի է պարզել՝ երեխան աջլի՞կ է, թե՞ ձախլիկ։ Եթե երեխան ապագայում կունենա գրելու հետ կապված խնդրներ, ապա դիմեք մասնագետի։ Երբեք մի ստիպեք ձախլիկ փոքրիկին գրել աջ ձեռքով։ Ինչպես արդեն ասացինք, դա կարող է խնդիրների հանգեցնել։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com