Ամերիկյան գիտնականները պարզել են, որ վաղ տարիքում պասիվ ծխելը ավելի վնասակար է աղջիկների համար, քան տղաների: Հետազոտությունն իրականացրել է Ցինցինատի համալսարանի գիտական խումբը` Կելլի Բրանստի (Kelly Brunst) ղեկավարությամբ:

Երկու և չորս տարեկանում երեխաների մազերը հետազոտվել են կոտինինի պարունակության մասով: Այդ նյութը նիկոտինի տրոհման արդյունք է, իսկ մազերում դրա առկայությունը վկայում է ծխախոտի ծխի հետ շփման մասին:
Բացի այդ հետազոտվել է 7-ամյա երեխաների թոքերի վիճակը և բրոնխիալ ասթմայի առկայությունը: Բրանստի խումբը համեմատել է երեխաների տարբեր ալերգիաների հանդեպ զգայունությունը, որը բացահայտվել էր 2 տարեկան հասակում, ինչպես նաև այն երեխաների, որոնք ալերգիանների հանդեպ զգայուն չէին: Պարզվել է, որ թոքերի ֆունկցիայի նվազման ռիսկը ավելի բարձր է եղել առաջին խմբում, քան երկրորդում:
Գիտնականները նաև պարզել են, որ առաջին խմբի աղջիկների թոքերի ֆունկցիայի ցուցանիշները միջինը 6 անգամ ցածր են տղաների թոքերի ցուցանիշից:
Tert.am