Դաստիրականություն խաղերի միջոցով. ինչպե՞ս փոքրիկին սովորեցնել վարքի ճիշտ կանոնները

Խնդիրներ

Գրեթե բոլոր մայրիկները գիտեն 3 տարեկանի ճգնաժամի մասին։ Սա այն տարիքն է, երբ ձևավորվում է երեխայի անհատականությունը, հետևաբար ճգնաժամն անխուսափելի է։ Եկեք հասկանանք՝ ինչպես է կարելի է խաղերի միջոցով օգնել երեխային հեշտ հաղթահարել 3 տարեկանի ճգնաժամը։

Խաղ խանութում 

Վաճառողը փոքրիկն է, գնորդը՝ Դուք կամ Ձեր ավագ երեխան։ Փոքրիկը պետք է տարբեր առարկաներ «վաճառի» ձեզ։ Ինչպես գիտեք, երեխաները շատ դժվար են բաժանվում իրերից, այս խաղի նպատակն է երեխային սովորեցնել հեշտությամբ հրաժարվել իրերից։

 

Խաղ շատ կարևոր հանձնարարություն 

Երեխային հանձնարարեք պատրաստել ապուր տիկնիկի համար, նկարել տուն տատիկի համար։ Սրանով Դուք երեխայի մոտ կձևավորեք ինքնուրույնություն։

 

Խաղ անկարգ խաղալիքը 

Որևէ խաղալիք վերցրեք՝ տիկնիկ կամ փափուկ խաղալիք։ Նրան վերագրեք որևէ վատ արարք ու փոքրիկի հետ փորձեք «դաստիարակել» խաղալիքին, երեխայի հետ վերլուծեք տիկնիկի  արարքը։ Իրականում՝ հասկանում եք, որ Դուք այդ ամենն ասում եք ոչ թե խաղալիքին, այլ սովորեցնում եք երեխային՝ ինչպես չի կարելի վարվել։

 

Խաղ հորինում ենք հեքիաթ 

Երեխաները  սիրում են երևակայել։ Դա շատ լավ է, քանի որ այդպես երեխան զարգացնում է միտքը։ Փորձեք  փոքրիկի մտքի թռիչքը ձևակերպել և հեքիաթ հորինել։

 

Եվ վերջում՝ ժամանակ տրամադրեք երեխային։ Ծնողների անուշադրությունը երբեմն կարող է ճակատագրական լինել ապագայում:

 

Աղբյուրը՝ Vospitaj.com