Ո՞ր դեպքերում է երեխաների մոտ դժվարաշնչություն առաջանում․ «Մուրացան» հիվանդանոցային համալիր

Խնդիրներ

Երեխաների մոտ դժվարաշնչություն կարող է առաջանալ՝

հիպերտրոֆիկ ռինիտի,
ալերգիկ ռինիտի,
միջնապատի դեֆորմացիայի,
ադենոիդային վեգետացիաների հետևանքով: Վերջինս մանկական տարիքում ամենից հաճախ հանդիպող դժվարաշնչության պատճառներից է:

Առաջանում է՝

Հիպերտրոֆիկ ռինիտն՝ անոթասեղմիչների երկարատև օգտագործումից,
ալերգիկ ռինիտը՝ ալերգիաների պատճառով,
միջնապատի դեֆորմացիաները՝ տրավմաների հետևանքով,
ադենոիդային վեգետացիաները հիմնականում կրում են ժառանգական բնույթ:


Եթե երեխան ունի քթով դժվարացած շնչառություն, գիշերային խռռոցներ, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնե համապատասխան հետազոտություններ:


Խնդիրն ախտորոշելու համար կատարվում է՝

առաջնային ռինոսկոպիա, որն օգնում է պարզել խեցիների դեֆորմացիաները,
ռենտգեն հետազոտություն կամ ֆիբրոսկոպիա՝ ադենոիդային վեգետացիաները ճշտելու համար:

Հիպերտրոֆիկ ռինիտի, ալերգիկ ռինիտի դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում,
Քթի միջնապատի դեֆորմացիաների դեպքում՝ կախված տարիքային խմբից, ցուցված է վիրահատական մջամտություն,
Ադենոիդային վեգետացիաների և 3-րդ աստիճանի հիպերտրոֆիան նույնպես բուժվում է վիրահատական միջամտությամբ, 1-ին և 2-րդ աստիճանի դեպքում իրականացվում է 💊դեղորայքային բուժում:


Պետք է հիշել, որ խնդիրը ժամանակին չախտորոշելու հետևանքով երեխաների մոտ կարող են առաջանալ՝

թթվածնային քաղց,
բերանը բաց շնչելու արդյունքում՝ ստորին ծնոտի դեֆորմացիաներ, օրթոդոնտիկ խնդիրներ:


Աղբյուրը՝ Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր