Ի՞նչ անել և չանել քթային արյունահոսության ժամանակ

Խնդիրներ

Ներկայացնում է քիթ-կոկորդ-ականջաբան Ալլա Համբարձումյանը:

Տարվա շոգ ամիսներին հաճախանում են քթային արյունահոսության դեպքերը։ Նման պարագայում տագնապի մատնվել բացարձակապես պետք չէ։ Սկզբում հարկավոր է ուղիղ նստել, մարմինը և գլուխը թեքել մի փոքր առաջ։ Ոչ մի դեպքում պետք չէ գլուխը հետ թեքել։ Հաջորդիվ անհրաժեշտ է քթի խոռոչի արյունահոսող կողմը սեղմել քթի միջնապատին առնվազն 10-15 րոպե։ Ընթացքում շնչել բերանով՝ հնարավորինս խորը և դանդաղ։ Քթարմատի ու  ծոծրակի շրջանում դնել սառցե վիրակապ, խիտ աղաջրային լուծույթուվ թրջված բամբակը տեղադրել քթի արյունահոսող կեսում։

Եթե արյունահոսությունը տևում է ավելի քան 15 րոպե, դիտվում է օրական մի քանի անգամ, կրում է պարբերական բնույթ, ապա պետք է դիմել բժշկի։

 

Աղբյուրը՝ Ալլա Համբարձումյանի ինստագրամյան էջ