Շատ հարյուրամյակներ անցան ու երկրի վրա շատ մարդիկ ծնվեցին Ադամից ու Եվայից: Սկզբում նրանցից շատերը վախենում էին Աստծուց և ծառայում նրան: Բայց աստիճանաբար բոլորն սկսեցին գործել Աստծո կամքի դեմ: Միայն Նոյ անունով մի մարդ հավատարիմ մնաց իր Արարչին ու ցանկացավ կատարել նրա կամքը: Պետրոս առաքյալը «ճշմարտության ջատագով» անվանեց նրան: Աստծո հոգին նրա սրտում էր ու նա շատ էր սիրում Արարչին:

Աստված, որ բարի աչքով էր նայում Նոյին, դիմեց նրան ու ասաց.(Ծննդոց 6: 13-14, 17-18) «ամեն տեսակի կենդանության վերջն եկել է, քանի որ երկիրը լցվեց նրանց չարագործություններով, ես նրանց կոչնչացնեմ աշխարհի երեսից: Դու քեզ համար մի տապան շինիր, բաժիններ սարքիր ու դրսից ձյութով պատիր… ես ջրհեղեղ կանեմ երկրի վրա, որպեսզի ոչնչացնեմ այն ամենը, ինչ շնչում է: Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհի վրա կզրկվի կյանքից: Բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կնմտնեք դու ու քո կինը, որդիներդ և նրանց կանայք…»
Աստծո հրամանը լսելով` Նոյը սկսեց տապան կառուցել, որը մի մեծ նավ էր: Հաճախ շրջապատի մարդկանց ասում էր, թե շուտով ջրհեղեղ կլինի, որ կբնաջնջվի ողջ աշխարհը: Մարդկանց կոչ էր անում զղջալ կատարած չարագործությունների համար ու Աստծուն դառնալ: Բայց ոչ ոք նրան լսել չէր ուզում: