Ինչ է պետք
- Կաթնաշոռ - 250 գրամ
- Խաշած բրինձ կամ բրնձի շիլա - 1,5 բաժակ
- Հավկիթ - 3 հատ
Ինչ է պետք
- Կաթնաշոռ - 250 գրամ
- Խաշած բրինձ կամ բրնձի շիլա - 1,5 բաժակ
- Հավկիթ - 3 հատ
- Շաքարավազ ( կես բաժակ շաքարավազ)
- Մի պտղունց աղ
- Վանիլին
- Մաննի փոշի
- Բուսական յուղ
Ինչպես պատրաստել
- Կաթնաշոռն անցկացնել թանզիֆով,ավելացնել շաքարավազը, աղը, վանիլինը եւ հավկիթները: 3-5 րոպե հարիչով հարել:
- Կաթնաշոռային զանգվածին ավելացնել բրնձի շիլան եւ խառնել
- Տարան, որը պետք է դնել ջեռոցում, պատել բուսական յուղով եւ հատակին ցանել մաննին
- Կաթնաշոռային զանգվածը լցնեք տարայի մեջ
- Մոտ 1 ժամ եփել 180 աստիճան ջերմությամբ
- Եթե ցանկանում եք գեղեցիկ կտորների բաժանել, մի որոշ ժամանակ դրեք սառնարանում, հետո միայն կտրատեք
Բարի ախորժակ