Ինչ է հարկավոր
Շաքարավազ - 4-5 ճաշի գդալ
Ցանկացած սիրոպ կամ մրգահյութ - 1 ճաշի գդալ
Լիմոնի հյութ կամ քացախ - քիչ (9 տոկոսանոց)
Ձևավոր աման խաղալիքների տեսքով (նապաստակ, արջ, մարդուկ)
Ինչպես պատրաստել
Վերցնել ցանկացած տեսակի, բայց ոչ էմալապատ աման, լցնել շաքարավազը, լիմոնի հյութը կամ քացախը և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի: Հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել գդալով: Այնուհետև ավելացնել սիրոպը կամ մրգահյութը: Կարելի է օգտագործել նաև գունանյութ: Եփել մինչև 7 րոպե: Այնուհետև հանել կրակից և քաղցր զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատված ձևավոր ամանների մեջ ու տեղադրել փայտիկը: Եթե զանգվածը պնդացել է, նշանակում է շաքարաքլորը պատրաստ է:
Բարի ախորժակ