Կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել․ մասնակցեք նրա անվան ընտրությանը

Ժամանց

Երևանի կենդանաբանական այգին  նորություն և գեղեցիկ անակնկալ է պատրաստել բոլորի ու հատկապես իր փոքրիկ այցելուների համար:

Այնտեղ լույս աշխարհ է եկել եվրոպական արու եղնիկ: Այդ մասին գրառում է կատարվել նաև կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում և նշվել՝ եկեք միասին որոշենք եղնիկի անունը:

Հրապարակման մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ շատերը կողմնակից են կոչել նորածնին Բեմբի: Կարծես թե նրանք փոքրիկ եղնիկին  միանգամից նմանեցրել են հայտնի և սիրելի մուլտհերոսին: Իհարկե, հնարավոր է զուգահեռներ տանել, գտնել նմանություններ և նկատել ակնհայտ նուրբ, անմեղ աչքերը: Յուրաքանչյուրը  կարող է անվան իր տարբերակն առաջարկել մեկնաբանությունների դաշտում, և տեսնել՝ արդյո՞ք այն հավանության կարժանանա: Մինչ մարդիկ կորոշեն, եղնիկը քայլ առ քայլ կծանոթանա այս՝ իր համար նոր աշխարհին ու կդառնա նրա մի մասնիկը: Լուսանկարով արդեն իսկ հասցրել է գրավել հանրության ուշադրությունը։ Իրականում հաստատապես ավելին կկարողանա: