Ի՞նչ տարբերակով և ո՞ր տարիքից պանիրը ներառել երեխայի կերակրացանկում

Սնունդ

Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանը: 

Պանիրը պարունակում է մոտ 10 տոկոս չափով ավելի շատ վիտամիններ, միներալներ, սպիտակուցներ, կալցիում, քան կաթնաշոռը: Պանիրը երեխայի ռացիոնում անհրաժեշտ է ավելացնել 11-12 ամսական հասակում: Ցանկալի է սկսել փոքրիկ կտորներից՝ քերած տարբերակով, որոնք կհամակցվեն որևէ բանջարեղենային պյուրեի հետ: Ցանկալի է, որ պանիրն ունենա քիչ յուղայնություն՝ մոտ 30-35 տոկոս և լինի քիչ աղի: Սկզբնական շրջանում կարող եք օգտագործել մանկական պանրիկներ: Եթե չենք կիրառում պանրիկներ, ապա կարելի է պանիրն օգտագործելուց առաջ 2-3 ժամ թողնել ջրում, որպեսզի միներալների և աղը քչանա: Տարիքի մեծացմանը զուգընթաց պանրի չափաքանակն ավելացնում ենք: 1,5 տարեկան բալիկներին կարելի է օրական 15 գրամ պանիր առաջարկել, երկու տարեկանին՝ 20 գրամ: Այն բալիկները, որոնք ունեն լակտոզայի նկատմամբ անտանելիություն, կարող են ուտել առանց լակտոզայի պանրիկներ: