Առյուծն ու գորտը․ առակ անհիմն վախերի մասին

Ժամանց

Մի անգամ առյուծը լսեց գորտի կռկռոցը և վախեցավ։ Նա այդ պահին կարծեց, որ ինչ-որ մեծ գազան է գոռում։

Մի փոքր սպասեց և ինչքա՜ն զարմացավ, երբ տեսավ՝ գետից դուրս է գալիս գորտը։ Առյուծն իսկույն ասաց.

- Այլևս չեմ վախենա, քանի դեռ առաջ չեմ նայել։

 «Առյուծն ու գորտը» առակը սովորեցնում է խուճապի չմատնվել և չխորասուզվել անհիմն վախերի մեջ։ Անհրաժեշտ է սպասել որոշ ժամանակ, հանգստանալ և դրանից հետո միայն վերլուծել իրավիճակը: Չէ՞ որ այն, ինչ մենք տեսնում կամ լսում ենք, միշտ չէ, որ ճիշտ է։ Մարդկանց և իրողությունների մասին կարծիք կազմելուց առաջ հարկավոր է բազմակողմանի ուսումնասիրություն կատարել։ Երբեմն իրական կյանքում էլ պարզվում է՝  վախեցնող ահեղ մեկն ընդամենը բարձր կռկռացող գորտ է: