Կարտոֆիլով, գազարով ու բրոկկոլիով խյուս. բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»-ից

Սնունդ

Տանը պատրաստվող բանջարեղենային խյուսերը, այն էլ՝ բազմաբաղադրիչ, պարզապես անփոխարինելի են փոքրիկների համար:

Բանջարեղենում առկա տարրերը երաշխավորում են օգտակար միկրոֆլորայի զարգացումն աղիներում և սննդի հեշտ տեղաշարժը մարսողական տրակտով։ Շատ լավ պահպանում են հիմնաթթվային հավասարակշռությունը, որի շնորհիվ ապահովվում է մարմնի բոլոր համակարգերի առողջ գործունեությունը: Առաջարկում ենք վերցնել․

 

✓ կարտոֆիլ

✓ գազար

✓ բրոկկոլի

✓ եգիպտացորեն (կարելի է նաև սառեցված)

✓ ձիթապտղի ձեթ 

 

Պատրաստման եղանակը

 

Խյուսի պատրաստաման համար, նախ, գազարը և կարտոֆիլը մաքրում ենք, լավ լվանում, կտրատում ու եփում։ Ավելի ուշ ավելացնում ենք բրոկկոլին։ Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ լինեն, պատառաքաղով տրորում ենք կամ լցնում բլենդերի մեջ ու հարում։ Հետո ավելացնում ենք ձիթապտղի ձեթը և խառնում։ 

 

Բարի ախորժակ