Բանանով և գետնանուշի կարագով կոնֆետ․ ինչպե՞ս պատրաստել

Սնունդ

Քաղցրի հանդեպ ձգտումը միանգամայն բնական երևույթ է, որը կարելի է բավարարել՝ ընտրելով տանը պատրաստված անուշեղենը։ Ընդամենը երեք բաղադրիչի օգնությամբ հնարավոր է արագորեն պատրաստել  շատ համեղ և առողջարար կոնֆետներ։ Այդ նպատակով անհրաժեշտ է վերցնել․

․ Բանան

․ Գետնանուշի կարագ

․ Շոկոլադե սալիկ

 

 

Պատրաստման եղանակը

Օղակաձև կտրատում եք բանանը, որը չպետք է լինի շատ հասած։ Գդալի միջոցով գետնանուշի կարագը քսում եք բանանի մեկ կտորի վրա ու ծածկում երկրորդով՝ նմանեցնելով սենդվիչի։ Պատրաստի երկշերտ կտորները մի քանի րոպեով դնում եք սառնարանում, իսկ այդ ընթացքում գոլորշու վրա հալեցնում շոկոլադը։ Սառեցված կտորները հանում եք և պատում շոկոլադով, ապա տեղափոխում կրկին սառնարան։ Մեկ ժամ անց դուրս եք բերում պատրաստի կոնֆետներն ու վայելում։ Մաղթում ենք բարի ախորժակ։

 

 

 

 

Աղբյուրը՝ Հեղնար Շալունցի ինստագրամյան էջ