Հակոբի մեկնելուց առաջ Իսահակն իր մոտ կանչեց նրան ու պատվիրեց չամուսնանալ Քանանի աղջիկներից որեւէ մեկի հետ, այլ աղջիկ առնել Միջագետքի դստրերից: Ապա Իսահակն օրհնեց նրան, ասելով. «Թող ամենակարող Աստվածն օրհնի քեզ... Թող Աբրահամի օրհնությունը տա քեզ ու քո սերունդին»: Հակոբը ճանապարհ ընկավ դեպի Միջագետք: Ճանապարհին գիշերը վրա հասավ ու նա մի տեղ կանգ առավ, գլխի տակ մի քար դրեց ու քնեց բաց երկնքի տակ: Այնտեղ Աստված նրան մի հրաշալի երազ տվեց: Հակոբը երազում մի սանդուղք տեսավ, որի ծայրը երկինք էր հասնում, որի վրա Աստծո հրեշտակներն իջնում-բարձրանում էին: Աստված խոսեց նրան ու ասաց. «Ես
Ռեբեկան լսեց, որ Եսավը սպառնում է սպանել իր սիրելի որդի Հակոբին: Այդ մասին հայտնեց Հակոբին ու խորհուրդ տվեց փախչել իր եղբոր Լաբանի մոտ ու որոշ ժամանակ այնտեղ ապրել, մինչեւ որ Եսավի զայրույթն իջնի:
Ռեբեկան լսեց, որ Եսավը սպառնում է սպանել իր սիրելի որդի Հակոբին: Այդ մասին հայտնեց Հակոբին ու խորհուրդ տվեց փախչել իր եղբոր Լաբանի մոտ ու որոշ ժամանակ այնտեղ ապրել, մինչեւ որ Եսավի զայրույթն իջնի:
Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք, Աստված այստեղ էր, բայց ես չգիտեի»:
Հետո վերցրեց այն քարը, որ գիշերը գլխի տակ էր դրել, որպես հուշարձան կանգնեցրեց եւ ուխտ արեց տիրոջը, ասելով. «Եթե Աստված ինձ հետ լինի ու պահպանի ինձ այս ճանապարհին, որով գնում եմ, ինձ հաց տա ու հագնելիք եւ խաղաղությամբ վերադառնալ հորս տունը, Տերն իմ Աստվածը կլինի եւ այս քարը, որ որպես հուշարձան եմ կանգնեցրել, Աստծո տունը կլինի եւ այն ամեն բանից, որ դու կտաս ինձ Աստված, տասանորդ կտամ քեզ»:
Ծննդոց 27:41-6 28:1-22