Ի՞նչ չի կարելի տանել մանկապարտեզ

Խնամք

Երեխային մանկապարտեզ տանելիս մայրիկները փոքրիկի պայուսակում միրգ, քաղցրավենիք, խաղալիք կամ դեղեր են դնում։ Եկեք միասին հասկանանք՝ ի՞նչ խորհուրդ չի տրվում տանել մանկապարտեզ:

  1. Չի՛ կարելի վիտամիններ կամ հաբեր տանել։ Մյուս երեխաները ևս կարող են խմել և թունավորվել։ Եթե երեխան պետք է որևէ դեղ խմի, ապա բժշկի նշանակած հաբերը փոխանցեք մանկապարտեզի բժշկուհուն: Նա անհրաժեշտ ժամին, անհրաժեշտ քանակությամբ կտա այն երեխային։
  2. Արգելվում է մաստակ տանել մանկապարտեզ։ Երեխաները կարող են քնելիս չհանել այն ու խեղդվել։
  3. Սրածայր, մանր, ապակե կամ հեշտ կոտրվող խաղալիքներ ևս չի կարելի տանել մանկապարտեզ։
  4. Խաղալիք զենքերը ևս անցանկալի իրերի ցուցակում են։ 
  5. Հին փափուկ խաղալիքները, փուչիկները ևս կարող են վտանգավոր լինել. փափուկ խաղալիքները կուտակում են փոշին, իսկ փուչիկը կարող է վտանգավոր լինել, եթե երեխան ինքնուրույն փորձի փչել. օդը մղելիս այն կարող է թռնել դեպի կոկորդ: 
  6. Քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիք. երեխան մանկապարտեզում սնվում է, չարժե նրա օրգանիզմը ծանրաբեռնել հավելյալ սննդով և այն էլ`անառողջ:

Տանից դուրս գալիս ստուգե՛ք երեխայի գրպանները, երեխան կարող է որևէ անցանկալի իր վերցրած լինի:

Հիշեք՝ այս կետերին հետևելը երեխայի ազատության սահմանափակում չէ: Պարզապես այսպես ապահովում եք երեխայի անվտանգությունը։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com