Երբ փոքրիկը դառնում է 3 ամսական, շատ ծնողներ փոքր-ինչ թեթևություն են զգում՝ կարգավորվում է օրվա ռեժիմը, փոքրիկի շարժումներից կարելի է հասկանալ, թե նա ինչ է ուզում: Սովորաբար այս տարիքում երեխաները գիշերը լավ են քնում` 6-8 ժամ:
Սրա հետ մեկտեղ սկսվում է երեխայի նյարդա- հոգաբանական զարգացումը. տարբերակվում է լսողական և տեսողական ընկալումը, մոտորիկան է զարգանում, փոքրիկը սկսում է ակտիվորեն «շաղակրատել»:
4-րդ ամսում փոքրիկը մեջքի վրա պառկած դիրքից բարձրացնում է գլուխը: Փորիկի վրա պառկած նա բարձրանում է՝ հենվելով արմունկների և բազուկների վրա: Երբ թևատակերից բռնված է, հենվում է ոտքերի վրա: Զգալի զարգանում են մկանների շարժումները: Փոքրիկը փորձում է շրջվել մեջքից դեպի կողք, փոխել մարմի դիրքը, ձգվել դեպի խաղալիք: Եթե փոքրիկը զարթոնքի փուլում շատ է խաղում խաղալիքով , շոշափում է դրանք, ձեռքին պահում է առարկան, ապա դա կարելի է համարել նրա զարգացման լավ ցուցանիշ: Փորձելով բռնել իրեն հետաքրքրող խաղալիքը կամ առարկան՝ փոքրիկը թեքվում է մեջքից փորիկ, որպեսզի ձգվի դեպի այն. այսինքն օգտագործում է նոր շարժում:
3-4ամսական փոքրիկը մեջքի վրա պառկած երկար զննում է իր մատիկները: Ուսումնասիրությունն անում է հաճույքով, մատները տանում է բերանը, ծծում:
5 ամսականում փոքրիկը հայտնաբերում է ծծելու նոր առարկա՝ ոտիկները: Հանում է գուլպաները և ոտքը տանում դեպի բերանը, զվարճանում իր արարքով:
6 ամսականում շատ փոքրիկեր արդեն կարողանում են ինքնուրույն նստել, իսկ կողմնակի օգնությամբ նստել կարողանում են բորոր մանկիկները: Հիմա նրանք աշխարհին նայում են այնպես, ինչպես մեծահասակները` շուրջբոլորն են նայում , զննում աչքի տակ ընկած բոլոր առարկաները և մարդկանց:
Արագ զարգանում է փոքրիկի հոգեկան աշխարհը: 5 ամսականում ճանաչում է մայրիկին, հայրիկին, քույրիկին կամ եղբորը և բոլոր մտերիմներին , որոնց հաճախ է տեսնում: Կենտրոնանում է խոսքի հնչերանգի վրա: Չի հասկանում բառեր, բայց ինտոնացիայով ընկալում է արտահայտության իմաստը: Մեծ հաճույքով լսում է երաժշտություն, նրան դուր է գալիս, երբ մայրիկը կարդում է մանական բանաստեղծություններ: Որոշակի ձայնային արտահայտմամբ կարողանում է արտահայտել իր վերաբերմունքը:
Մոտավորապես 5-6 ամսականում շատ փոքրիկներ սկսում են սողալ: Այդ ժամանակ օգտակար է սենյակում ապահովել անվտանգություն , որպեսզի նա հանգիստ տեղաշարժվի: Նա մեծ հաճույքով կսողսոկի ամեն անկյուն, կշոշափի յուրաքանչյուր առարկա, այդ պատճառով պետք է հեռացնել ամեն տեսակի վնասող, ծակող կամ վտանգավոր առարկաները: Այս տարիքում հետաքրքրության նոր առարկա է առաջ գալիս՝ ափսե և գդալ, որով նրան կերակրում են:
6 ամսականում սկսում են արտաբերել առանջին բառակապակցությունները՝ պա-պա, տա-տա, մա-մա, դա-դա, կա-կա և այլն՝ կրկնելով դրանք մեծահասակների հետ: Այս իսկ պատճառով նա, ով խնամում է փոքրիկին, պետք է անընդհատ խոսի նրա հետ՝ պարզ արտասանելով բառերը:
5-6 ամսականը էմոցիոնալ շփման տարիք է: Ինչքան շատ սեր և քնքշանք տաք ձեր փոքրիկին, այնքան շատ պատասխան կստանաք նրանից ապագայում: Մի վախեցեք նրան ասել, թե ինչքան շատ եք նրան սիրում: Շոյեք նրան, շփվեք նրա հետ , և Ձեր պարգևը կլինի մանկական երջանիկ ժպիտը:
Նյութն ըստ 7ya.ru կայքի