Որ տարիքում ինչպես պետք է արձագանքի փոքրիկը ձայներին եւ ինչ պետք է կարողանա անել

Զարգացում

Բոլոր երեխաներն ունեն զարգացման տարբեր փուլեր:  Ինչ-որ մեկն ավելի շուտ է  սկսում ժպտալ, մեկ ուրիշը՝ քայլել, մյուսը՝ խոսել և այլն:  Չարժե անհանգստանալ, երբ երեխան մի քանի շաբաթով հետաձգում է այս ամենը:

Սակայն միևնույն ժամանակ պետք է հետևողական լինել, քանի որ ավելի վաղ հայտնաբերված խախտումն ավելի հեշտ կարելի է շտկել: Այս ամենի համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի զարգացմանը՝ ըստ տարիքի:

Օրինակ, եթե երեխան 11 ամսականում չի արձագանքում իր անվանը, ապա պետք է դիմել բժշկի, ստուգել լսողությունը:

Հարկ է անհանգստանալ, եթե.

1 ամսական- Լապտերի ուժեղ լույսից աչքերը չի տարուբերում:

2 ամսական- Բարձր զանգ լսելիս չի անհանգստանում:

3 ամսական- Առնվազն 30 վայրկյան չի կարողանում գլուխն ուղիղ պահել:

3 ամսական- Ի պատասխան զրույցի՝ չի ժպտում:

4 ամսական- Չի մեկնում ձեռքը խաղալիքին:

5 ամսական- Չի արձագանքում ստամոքսի պահանջներին:

6 ամսական- Չի խնդրում մոր ձեռքը:

7 ամսական- Չի խաղում խաղալիքներով:

8 ամսական- Ձեռքերի օգնությամբ չի ձգտում ոչինչ անել:

9 ամսական- Չի նստում, չի կարողանում պառկած դիրքից ինքնուրույն նստել:

10 ամսական- Սեղանի շուրջ ցրված խաղալիքները չի հավաքում իր շուրջ:

11 ամսական- Չի արձագանքում իր անվանը:

12 ամսական- Մեծերի օգնությամբ չի քայլում, չի արտաբերում և ոչ մի բառ, չի փորձում քայլել:

Աղբյուրը՝ mama.ru