Մոր և մանկան գրագետ պլանավորված կարճաժամկետ բաժանումն անգամ օգտակար է: Փոքրիկին պետք է նաև բաժանման և տխրության էմոցիոնալ փորձ: Նման բաժանման փորձը փոքրիկին սովորեցնում է լինել անհատականություն, սիրել և գնահատել մտերիմներին, հարգել մայրիկի` իր ժամանակն ունենալու իրավունքը:
Բաժանումը կապվածության հակառակ կողմն է: Ինչպես կապվածությունը, այնպես էլ բաժանումը շատ կարևոր է փոքրիկի զարգացման համար: Շատ կարևոր է, որ նրա կողքին լինի մեկը, ով կկարողանա մխիթարել և հանգստացնել նրան, որպեսզի բաժանումը, անգամ եթե ցավոտ է, կործանարար չլինի փոքրիկի համար:
Վտանգը նրանում է, որ փոքրիկը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ բաժանումը նրա համար կդառնա անտանելի, օրինակ, երբ նրա և մայրիկի միջև ձևավորվել է «անվստահելի կապվածություն», կամ նա դեռ շատ փոքրիկ է, կամ , եթե սխալներ եք թույլ տալիս նրա հետ բաժանվելիս:
Մինչ որոշակի տարիք փոքրիկի մոտ չկա այն գիտակցությունը, որ նույնիսկ եթե նա չի տեսնում մայրիկին հենց այդ վայրկյանին, նա շարունակում է գոյություն ունենալ: Դա վախեցնում է փոքրիկներին, և նրանք ի պատասխան կարող են դժգոհել:
Պատահում է, որ մայրիկի հետ բաժանման արդյունքում փոքրիկները սկսում են վատ սնվել կամ քնել: Նման պարագայում ավելի լավ է դիմեք մանկական հոգաբանի:
Ինչի՞ց է կախված բաժանման տանելիությունը:
- Կապվածության որակից,
- Փոքրիկի տարիքից,
- Նրա էմոցիոնալ զարգացման մակարդակից,
- Նրա բնավորությունից,
- Այն մարդուց, ում հետ մնում է փոքրիկը մայրիկի բացակայության ժամանակ:
Մայրիկի առջև դրված չէ խնդիր միշտ փոքրիկի կողքը լինել: Ինչպես վկայում են հոգաբանները, մայրիկի խնդիրն է կապվածություն ձևավորել` լինել վստահելի, սիրող և ջերմ:
Այդ պարագայում աշխարհը փոքրիկի համար կդառնա ընկերական և ապահով:
Հոգեբանների և մանակբույժների կարծիքով մայրիկների` հանգստանալու, իրենով զբաղվելու, ամուսնուն և այլ հարազատներին ժամանակ տրամադրելու պահանջմունքը կարևոր է փոքրիկի համար:
Երբ մայրիկը ամբողջ ժամանակը տրամադրում է փոքրիկին, ապա մոռանում է իր մասին և ժամանակի ընթացքում կուտակվում է հոգնածություն: Դա առաջացնում է դեպրեսիա, որը ուղղակիորեն կարող է վատ ազդել փոքրիկի վրա:
Բացի այդ, պետք չէ թերագնահատել հայրիկի այլ մտերիմների նշանակությունը: Նրանց նույնպես պետք է ներգրավվել փոքրիկի խնամքի գործընթացում:
Նյութն ըստ mama.ru կայքի