Ինչպե՞ս մերսել նորածնին

Խնամք

Ստորև մենք կներկայացնենք փոքրիկին մերսելու տարբերակները։

Մերսեք փոքրիկի գլուխը

Փոքրիկի գլուխը մերսել սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Նորածին փոքրիկի գանգոսկրը դեռ փափուկ է, և գլխին պետք է զգույշ դիպչել: Գլխի մերսումները մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել, երբ արդեն գանգոսկրը պնդացել է:

  • Մի ձեռքով  պահեք փոքրիկի գլուխը, մյուսով մերսեք նրա գլխամաշկը կարծես մազերին յուղ եք քսում:
  • Կարող եք նաև մարմնի յուղ քսել մերսումից հետո կամ մերսման ընթացքում:
  • Մեղմորեն մերսեք փոքրիկի ճակատը, գլուխը, այտերը, քիթը, կոպերը, բերանի շրջակայքը, ականջները:

Մերսեք վիզը

  • Պարանոցը մեղմորեն մերսեք ներքևից դեպի վերև ուղղությամբ, իսկ վիզը մերսեք վերևից դեպի ուսերը:

Մերսեք թևերը

  • Բռնեք մի թևը և զգուշորեն մերսեք ուսերից դեպի արմունկը, ապա մինչև դաստակը:
  • Մերսեք նաև մատները` հերթականությամբ:
  • Մերսեք նաև ձեռքի ափերը:
  • Արմունկը մերսեք շրջանաձև շարժումներով:

Մերսեք փորը

  • Փորի ճիշտ մերսումը փոքրիկին կազատի գազերից:  Մանկիկի փորը մերսեք ժամացույցի սլաքների ուղղությամբ`շրջանաձև շարժումներով:

Մերսեք ոտքերը

  • Ոտքերը մերսեք ողջ ձեռքով`ազդրերից ոտնաթաթ ուղղությամբ:
  • Սկզբում նրբորեն մերսեք ազդրերը:
  • Մերսեք ոտնաթաթերը և ոտքի մատներն առանձին առանձին:
  • Մերսեք նաև փոքրիկի ներբանը՝ կրունկից դեպի մատներն ուղղությամբ, կրունկները մերսեք շրջանաձև շարժումներով:
  • Փոքրիկի ոտքերի մերսումը կարող է նպաստել, որ նա հեշտությամբ սովորի քայլել:

Մերսեք փոքրիկի մեջքը

Մեղմորեն փոխեք փոքրիկի մարմնի դիրքը և սկսեք մերսել նաև նրա մեջքը: Մերսումը սկսեք վզից դեպի ներքև ուղղությամբ:  Զգույշ եղեք փոքրիկի ողնաշարի դեպքում, դրա վրա որևէ ճնշում չպետք է գործադրել:

Փոքրիկին օրվա ընթացքում կարող եք մերսել մինչև երկու-երեք անգամ: Մերսումն օգնում է արագացնել փոքրիկի արյան շրջանառությունը, նրան  խաղաղ քուն է պարգևում: Շատ փոքրիկներ մերսումից քիչ անց հանգիստ քնում են, քանի որ այն հանգստացնում է մարմինը: Եթե փոքրիկին առավոտյան եք լողացնում, ապա մերսեք լոգանքից առաջ, իսկ երեկոյան՝ քնելուց մեկուկես ժամ առաջ:

Եթե փոքրիկն առողջական խնդիրներ ունի, մերսումներ սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: