Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները 4-6 ամսականում

Չորրոդ ամսում փոքրիկը կարողանում է շրջվել պառկած տեղում, փոքրի վրա պառկած կարողանում է հենվել նախաբազուկների վրա, բարձրացնել մարմնի վերին մասը:  Զարգանում է ինքնակամ բռնելը, իսկ բռնելու ռեֆլեքսը  մարում է:

Հինգերորդ ամսվա ընթացքում  երեխան կարող է ինքնուրույն մեջքի վրա պառկած դիրքից շրջվել փորի վրա և հակառակը, ձեռքերի վրա հենված մարմինը բարձրացնել:

Վեց ամսականում երեխան կարող է ձգել մի ձեռքը` հենվելով մյուսի վրա, մարմնի քաշը մի ձեռքից մյուսին փոխանցել: Վեցերորդ ամսվա վերջին արդեն կարող է ինքնուրույն` առանց հենարանի նստել:

Կարդացեք նաև`

Փոքրիկի հենաշարժիչ  համակարգի զարգացման առանձնահատկությունները կյանքի առաջին տարում

Փոքրիկի հենաշարժիչ  համակարգի զարգացման առանձնահատկությունները 0-3 ամսականում

Շարունակելի

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի