Վիտամիններ. ե՞րբ եւ ի՞նչ սկզբունքով պետք է վիտամին տալ փոքրիկին

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Ո՞ր վիտամիններն են ամենից կարևոր երեխայի համար

Բոլոր վիտամիններն էլ կարևոր են, քանի որ տարբեր վիտամիններ պատասխանատու են տարբեր օրգան համակարգերի գործունեության և տարբեր տիպի նյութափոխանակությունների կարգավորման համար:

Ե՞րբ պետք է փոքրիկին տալ վիտամին

Կյանքի վաղ շրջանում տալիս են վիտամին D, որն ուղղված է ռախիտի կանխարգելման և կալցիումի փոխանակության խանգարման դեմ: Տարբեր սննդատեսակներ պարունակում են շատ վիտամիններ, և սննդային բազմազանության հաշվին կարելի է կարգավորել վիտամինային պարունակությունը օրգանիզմում բնական ճանապարհով, իսկ եթե չի ստացվում, ուրեմն պետք է լրացնել վիտամինային կոմպլեքսներով:

Կարելի՞ է արդյոք, առանց նշանակման վիտամին տալ երեխային

Ցանկացած դեղ, իսկ վիտամինը դեղահաբի ձևով ևս դեղ է, ցանկալի է միշտ տալ բժշկի խորհրդով: