Հատապտուղներով ու յոգուրտով նախաճաշ․ բաղադրատոմս՝ «Իմ փոքրիկ»-ից

Նուրբ ու անկրկնելի համ ունեցող այս աղանդերի մեկ գդալն էլ բավարար է, որպեսզի երեխան թարմանա և նոր եռանդով անցնի իր անելիքներին:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

◾ Մածուն (սովորական և քամած)

◾ Մեղր

◾ Մյուսլի

◾ Հատապտուղներ (մոշ, ազնվամորի)

◾ Չիայի սերմեր

◾ Դդմի կորիզ 

◾ Չրեր

◾ Ընկուզեղեն

 

Ի՞նչ անել

Ընտրում եք աղանդերի համար լայն բաժակ: Որպես առաջին շերտ անոթի հատակը ծածկում եք մյուսլիով: Դնում եք վրան մի քանի հատապտուղ ու կտրատած ընդեղեն: Խառնում եք սովորական մածունը քամած մածունի ու շատ քիչ քանակությամբ մեղրի հետ: Երկրորդ շերտը դառնում է տվյալ խառնուրդը: Տարածում եք դա հատապտուղների վրա, ապա լցնում չիայի սերմեր: Մածնային խառնուրդի ևս մեկ շերտ եք ապահովում: Ստացված համեղ «բուրգը» պատում եք չրով, դդմի կորիզով, նուշով և ընկույզով: 

 

Բարի ախորժակ