Ինչպես խուսափել փոքրիկի հետ հաղորդակցման հիմնական սխալներից. 11 տարբերակ – մաս 2

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Բացահայտորեն ցույց տվեք վատ վարքի հետեւանքը եւ հասանելի եղեք այն ժամանակ, երբ փոքրիկը հուսահատ է, տխուր է կամ վախեցած: Գործի դրեք ձեր բառապաշարն ու գործողությունները՝ հասկացնելու նրան, որ  էմոցիաներն արտահայտելու մեջ որեւէ վատ բան չկա:

Խրախուսեք փոքրիկին ընկերների հետ լուծել խնդիրները՝ առանց ձեր անհարկի միջամտության: Ձեր՝ միջամտելու մասին որոշումը պետք է կապված լինի երեխայի տարիքի, նրա զգացմունքայնության եւ խնդրի լրջության հետ:

Երբ երեխայի մոտ ձեւավորվում է կարեկցանքի ուժեղ զգացում, քիչ հավանական է, որ նրանք կլինեն ագրեսիվ ու կոնֆլիկտի կգնան: Կարեկցանքի ձեւավորման ու դրսեւորման ամենօրյա օրակարգ մշակեք՝ խնամեք կենդանուն, հագուստ նվիրեք չքավորին, զանգահարեք հիվանդ ընկերոջը:

Այլընտրանք գտեք ֆիզիկական պատժին: Լավագույն տարբերակը որեւէ բան արգելելն է՝ օրինակ, սիրելի խաղալիքը պահեք, զբոսանքի մի տարեք, կարկանդակ մի պատրաստեք: Եթե օգուտ չի տալիս, դիմեք հոգեբանի կամ այդ թեմայով գրքեր կարդացեք: Ամեն դեպքում իրատեսական սպասելիքներ ունեցեք ու եղեք համբերատար: Չէ՞ որ փոքրիկը նոր է բացահայտում աշխարհը, կյանքը, հարաբերություններն ու  նոր հմտություններ է ձեռք բերում: