Ճապոնական թիթեռնիկ. Հոգեբանական խաղ, որը միավորում է

Խաղի համար հատկացվում է 10 րոպե: Այն արդյունավետ կարելի է կիրառել մանկապարտեզում, կամ ընտանեկան հավաքույթներին, երբ շատ երեխաներ կան հավաքված: Այս խաղը երեխաներին աստիճանաբար ներգրավում է խմբային աշխատանքում:

Նախ, ընտրեք մի երեխայի, որը կլինի «տորի»: «Տորի»-ն ճապոներեն բառ է, նշանակում է թռչուն: Մյուս բոլոր երեխաները կլինեն թիթեռները:

Տորին կանգնում է սենյակի կենտրոնում, աչքերը փակ

և ձեռքերն առաջ պարզած: Թիթեռնիկները նրա շուրջը շրջան են կազմում: Թիթեռները սկսում են պտտվել տորիի շուրջը:  Ժամանակ առ ժամանակ թիթեռներից մեկը կանգ է առնում ու մի թեթև դիպչում տորիին, վերջինս պետք է կարողանա  բռնել իրեն դիպած թիթեռի ձեռքը: Եթե կարողանա բռնել, թիթեռը վերածվում է տորիի ու կողք-կողքի կանգնած երկու տորիներով են սկսում որսալ թիթեռներին: Այսպես պետք է շարունակվի, մինչը բոլոր թիթեռները, բացի մեկից, վերածվեն տորիի:

Եթե խաղը շարունակելու եք, վերջում մնացած թիթեռը հաջորդ խաղում կարող է լինել տորի: Եթե չեք շարունակելու, ապա միակ թիթեռը կարող է շրջանով անցնել ու ճապոնական ձևով մի փոքր խոնարհվել՝ ճապոնական ձևով: