Որո՞նք են ջրակայուն կոշիկների առավելությունները ձմռանը

Ցանկացած ծնողի համար երեխայի առողջությունն ու հարմարավետությունն ամենակարևորն են: Կոշիկ ընտրելիս մենք ևս առաջնորդվում ենք փոքրիկի հարմարավետությամբ, որովհետև մշտապես ցանկանում ենք, որ նա զգա իրեն հանգիստ, և, միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ ոտքերը լինեն միշտ տաք ու չոր՝ հնարավոր հիվանդություններից խուսափելու համար:

Քանի որ երեխաներն ի ծնե հետազոտող և արկածախնդիր են, ապա ձմեռը նրանց համար լավագույն շրջանն է՝  նորը բացահայտելու և սովորելու համար։ Փոքրիկը ցանկանալու է ավելի երկար ժամանակ անցկացնել դրսում։ Դե իսկ հատկապես ձմռանը ձյան կամ անձրևի հետևանքով ոտքերը կարող են արագ թրջվել, ինչը կարող է հանգեցնել փոքրիկի մոտ բորբոքային պրոցեսների, մրսածության, սնկային հիվանդությունների և բակտերիաների, ինքնազգացողության վատացման, կոկորդացավի ու նման այլ խնդիրների: Այս պարագայում սովորական ձմեռային կոշիկները չեն պաշտպանի ոտքերը թրջվելուց։ Նման դեպքում խորհուրդ է տրվում փոքրիկի համար ընտրել անջրանցիկ կոշիկներ, որոնք ունեն հատուկ ջրապաշտպան շերտ, որի շնորհիվ կոշիկները չեն թրջվում, և ոտքերը մշտապես կլինեն տաք ու չոր՝ անկախ եղանակային պայմաններից։

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով այսօր հնարավոր է դարձել ստեղծել ոչ միայն կոշիկի ջրապաշտպան ներդիր, այլև կոշիկն ամբողջությամբ դարձնել ջրապաշտպան։ Ամբողջովին ջրակայուն կոշիկները թույլ չեն տալիս, որ ջուրը ներթափանցի կոշիկի մեջ, և կապ չունի, թե որքան երկար է երեխան կանգնած խոնավ մակերեսի վրա:

 

 Ջրակայուն կոշիկներն ունեն մի շարք առավելություն․  

 

  • Դրանք չոր են պահում փոքրիկի ոտքերն ու կանխարգելում հնարավոր հիվանդությունների առաջացումը՝ հատկապես ձմռան ցուրտ ամիսներին,
  • Ավելի դիմացկուն, բարձրորակ և երկարակյաց են՝ ի տարբերություն մնացած կոշիկների, քանի որ պատրաստված են նորագույն տեխնոլոգիաներով և բարձրակարգ նյութերով,
  • Նման կոշիկները նաև կանխարգելում են երեխաների մոտ ոտնաթաթերին հաճախ առաջացող բշտիկներն ու բորբոքումները, քանի որ վերջիններս առաջանում են, երբ խոնավության պատճառով երեխայի մաշկը փափկում և ավելի զգայուն է դառնում:

 

Անջրանցիկ կոշիկներ պատրաստելու համար հարկավոր են նորագույն, ժամանակակից և հատուկ տեխնոլոգիաներ, հետևաբար ոչ բոլոր արտադրողները կարող են իրենց սպառողին առաջարկել այդպիսի արտադրանք։ Մենք խորհուրդ ենք տալիս իտալական հանրահայտ GEOX ապրանքանիշի ջրակայուն կոշիկները, որոնք ստեղծվում են AMPHIBIOX™ ամենանորարական տեխնոլոգիայով, որն արտոնագրված է GEOX  բրենդի կողմից։ Այն ապահովում է կոշիկի ամբողջական ջրապաշտպանությունը՝ շնորհիվ հատուկ մշակված մեմբրանի շերտի։ Բացի ջրակայուն լինելուց, այս տեխնոլոգիայով ստեղծված կոշիկները նաև շնչող և ջերմակայուն են։

Եղե՛ք տեղեկացված, հո՛գ տարեք Ձեր փոքրիկի մասին և ընտրե՛ք նրա համար  լավագույն տարբերակը։ 

 

GEOX բրենդին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GEOXArmenia