Խնդիրներ

«Ես ու ամուսինս բաժանված ենք: Ամուսնալուծության ողջ գործընթացն ուղեկցվել է տհաճ խոսակցություններով,  վեճերով, ընդհուպ` ֆիզիկական բռնությամբ: Ամեն օր վեճ էր, աղմուկ, նախկին ամուսինս անգամ երեխաների ներկայությամբ մի քանի անգամ ինձ ծեծի է ենթարկել: Հետո սկսվեց դատական գործընթացը: Վերջապես ամուսնալուծվեցինք: Թվում էր` այսքանով ամեն ինչ վերջացավ, բայց միայն սկսվեց, քանի որ դրանից մոտ մեկ ամիս հետո աղջիկս տարօրինակ վարք ձեռք բերեց, հևոցներ ունի»,- պատմում է 33-ամյա Աստղիկը:

 

Ինչպե՞ս վարվել, եթե երեխան վախենում է: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդ ծնողներին, որոնք կօգնեն երեխայի վախերի դեմ պայքարելու գործում:

  1. Մի ասացեք, թե դա մանրուք է: Որոշ ծնողներ, չիմանալով ինչպես օգնել իրենց երեխային, ասում են. «Ինչպե՞ս չես ամաչում: Մեծ տղա ես»: Նման արտահայտությունները չեն օգնի հաղթահարել վախը, բայց կավելացնեն մեղքի զգացումը:  Եթե երեխան ձեզ մոտ իրեն հիմար ու մեղավոր զգա, հաջորդ անգամ ձեզ օգնության համար չի դիմի, այլ կփորձի իր վախերը հնարավորինս խորը թաքցնել: Իսկ դա կարող է ավելի ուժգանցել վախը կամ դառնալ փոքրիկի հիվանդության պատճառ:
  2. «Թույլ տվեք», որ երեխան վախենա: Երեխայի համար կարևոր է, որ մայրիկն ու հայրիկը սատարեն իրեն: Պատմեք, թե դուք ինչից եք վախեցել մանուկ հասակում: Նախադպրոցական տարիքի երեխայի համար իր ֆանտազիան նույնքան իրական է, որքան մնացած ամեն ինչն այս աշխարհում:  Ուստի անիմաստ է բացատրելը, որ կախարդ գոյություն չունի, երեխան միևնուն է, չի հավատա:  Հարցրեք երեխային նրա վախերի մասին: Երբ նա իր վախերով կիսվի վստահելի մարդու հետ, դրանք այլևս

Գիշերն անկողինը թրջելը, իհարկե, անհանգստացնող երեւույթ է, բայց նաեւ շատ տարածված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 5-6 տարեկանից բարձր ավելի քան 5 միլիոն երեխա չի կարողանում կառավարել միզարձակումը:  Ընդ որում, այս խնդիրն ավելի տարածված է տղաների շրջանում: Ճիշտ է, երեխաների մեծ մասն այս խնդիրը ժամանակի ընթացքում հաղթահարում է, ամեն դեպքում ստորեւ ներկայացնում ենք այն մեթոդները, որոնք կարելի է օգտագործել՝ խնդիրը լուծելու համար:

Ինչու՞ է երեխան, ով շրջապատված է սիրով ու ջերմությամբ, ընկնում հիստերիայի մեջ: Շատ ծնողներ, չիմանալով ինչ անել, բղավում են, զայրանում կամ ճիշտ հակառակը՝ հնազանդվում երեխայի կամքին: Երկու դեպքում էլ սխալ է:

Այլ հոդվածներ …