Փոքրիկը չի ուզում գնալ մանկապարտեզ. պատճառները և լուծումները /մաս 2րդ/

Տես նաև նյութի 1-ին մասը`

Փոքրիկը չի ուզում գնալ մանկապարտեզ. պատճառները և լուծումները /մաս 1-ին/

Ոչ սիրելի դաստիարակ

Սա բավականին լուրջ խնդիր է և ցանկալի է այս հարցը լուծել մինչ մանկապարտեզ ընդունվելը: Իզուր չէ, որ հոգեբանները խորհուրդ են տալիս մինչ ընդունվելը ուշադրություն դարձնել ոչ միայի ղեկավարին, այլ նաև խաղալիքների ընտրությանը և ամանկարևորը` դաստիարակին: Երբեմն պատահում է այնպես, որ մի դաստիարակի  երեխաները միանգամից մերվում են, իսկ մյուսին տեսնել անգամ չեն ուզում:

Ելք

 

Սկզբից փորձեք հասկանալ, թե ինչու նա չի սիրում դաստիարակին: Դա անելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ ոչ միշտ փոքր երեխան կարող է պատմել իր տպավորությունների և մտահոգությունների մասին: Այստեղ Ձեզ օգնության կգան հատուկ խաղերը:

Երեկոյան  հանգիստ միջավայրում նրա հետ խաղացեք «մանկապարտեզ»  փոքր մարդուկ խաղալիքներով: Այս ժամանակ Դուք Ձեզ համար բազմաթիվ նոր բաներ կհայտնաբերեք: Թող փոքրիկը ինքը ընտրի իր դերը` հենց ինքը, իր դասարանցին կամ հենց դաստիարակը:

Երբ արդեն դուք ձեզ համար պարզեք պարճառը, փորձեք դա քննարկել դաստիարակի հետ: Եթե դրանից հետո էլ ոչ մի դրական փոփոխություն չլինի (դաստիարակը կոպիտ է վարվում փոքրիկի հետ, չի լսում նրան, թույլ է տալիս այլ երեխաների նեղացնեն և բարկացնեն  Ձեր փոքրիկին) , ապա իրավավիճակը, ցավոք, պատնեշային է: Ստիպված պետք է մտածեք խմբի կամ մանկապարտեզի փոփոխման մասին: Այս պարագայում ավելի նախընտրելի է փոխել մանկապարտեզը, քան խումբը:

Օտար բոլորի մեջ

Պատահում է այնպես, որ փոքրիկը ինչ-ինչ պատճառներով չի մերվում մանկական կոլեկտիվի մեջ, շարունակում է առանձին պահել իրեն: Դա կարող է լինել ինդիվիդուալ յուրահատկություն` պարզապես ամեն փոքրիկ ունի տարբեր պահանջմունքներ:  Մեկին  հարկավոր է շատ շփում, մինչդեռ մյուսին  բավական է միայն «գործնական կապ»-ը:  Եթե Ձեր փոքրիկը մի տարի շարունակ չի կարողանում  մերվել և պահում է իրեն «ապակե պատի հետևում», միայն հետևում է այլ հասակակիցների կյանքին, հարկավոր է դիմել հոգեբանի: Դա կարող է խոսել փոքրիկի օտիստիկ բնավորության յուրահատկության մասին:

Ելք

Եթե փոքրիկը դժվար է մերվում հասակակիցների հետ, հարկավոր է  գործը վերցնել Ձեր ձեռքը: Փորձեք աստիճանաբար նրա շրջապատը մեծացնել  (ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր փոքրիկի): Հետևեք, թե համախմբեցիներից ում է նա հավանություն տալիս և փորձեք մտերմանալ նրա ծնողների հետ: Հաճախ նրանց հյուր կանչեք Ձեր տուն: Հնարավոր է, սկզբնական շրջանում, Դուք նույնպես ստիպված ակտիվորեն մասնակցեք նրանց խաղերին, որպիսի Ձեր «գժուկը» ինքն  աստիճանաբար տարվի դրանով:

Եվս մի կարևոր պահ` սովորեցրեք երեխային,  որ նա միայն մայրիկի հետ չէ,  որ իրեն կարող է հարմարավետ և հետաքրքիր լինել: Խնդրեք տատիկից և հայրիկից Ձեր բացակայության ընթացքում գրավիչ խաղեր խաղալ նրա հետ: Վատ տարբերակ չէ վաղ տարիքի զարգացման ստուդիաները, որտեղ փոքրիկները միշտ մխրճվում եմ մանական կոլեկտիվի մեջ և դրանով հանդերձ չեն կորցնում կապը մայրիկի հետ: Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչքան ուրախ են միասին խաղում նրանք և թե ինչքան առողջ է նրանց միջավայրը:

Ի՞նչ հարկավոր չէ անել

  • Տրվել  տարհամոզումներին և սադրանքներին: Եթե Դուք հաշվի չեք առնում փոքրիկի հառաչանքները և բողոքները, ամեն պարագայում նրան հասցրել եք մանկապարտեզ դռների մոտ, և վերջին  պահին Ձեր ծնողական սիրտը չի դիմանում, և նրա հետ միասին հետ եք դառնում, ապա դա շատ վտանգավոր ուղի է: Փոքրիկը կհասկանա, որ լացելով և գոռալով նա կարող է հասնել իր ուզածին և հաջորդ անգամ նա ավելի կբարձրացնի ձայնը և ինտենսիվ լացը:
  • Օր ու մեջ տանել մանկապարտեզ կամ շաբաթը մեկ անգամ: Որպեսզի մանկապարտեզը դառնա կյանքի անխուսապելի մաս, հարկավոր է ամեն օր նա այնտեղ լինի, բնականաբար չհաշված հանգստյան օրերը: Ավելի լավ է սկզբնական շրջանում նրան պարզապես ավելի շուտ վերցնել մանկապարտեզից: Ոչ մի վտանգավոր բան չկա , եթե դա տևի շաբաթ կամ անգամ ամիս: Եվ միայն նոր միջավայրին ընտելանալուց հետո  փորձեք վերցնել նրան կեսօրվա քնից հետո:
  • Ինքներդ վախենաք նրա հետ բաժանումից: Փոքրիկները շատ զգայուն են: Նրանք ենթագիտակցական մակարդակում վերցնում են Ձեր էմոցիաները և անհանգստությունները: Հոգին տանջող  տեսարանները հանդերձարանում  բացարձակ լավ սկիզբ չեն Ձեր փոքրիկի համար: Բաց թողեք նրան այն համոզմամաբ, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Նյութն ըստ Medportal.ru կայքի