Եգիպտոսի զորքերի կործանումը Կարմիր ծովում

Իսկ եգիպտացիները շարունակեցին հալածել Իսրայելի ժողովրդին: Տեսնելով, որ ծովը ետ քաշվեց, իրենք նույնպես մտան: Առավոտյան Տերն ամբողջ եգիպտական բանակը շփոթության մատնեց` կառքերից անիվները հանելով, այնպես որ հազիվ էին կարողանում քաշել: Այդ տեսնելով` եգիպտացիներն իրար ասացին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև նրանց փոխարեն Աստված ինքն է պատերազմում եգիպտացիների դեմ»:

 

Երբ Աստծո ողջ ժողովուրդը ցամաքով ծովն անցավ, Տերը Մովսեսին ասաց. «Ձեռքդ դեպի ծովը երկարիր, ու թող ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու հեծյալների վրա»: Մովսեսն արեց այն, ինչ Տերը հրամայեց, ու ծովի ջուրը ետ դարձավ իր տեղը` ծածկելով բոլոր եգիպտացիներին:

Այդ օրը Տերն այսպես ազատեց իր ժողովրդին: Իսրայելացիները տեսան այն հզոր ձեռքը, որ Աստված իջեցրեց եգիպտացիների վրա: Ու ժողովուրդը վախեցավ Տիրոջից, ու հավատաց նրան ու նրա ծառա Մովսեսին: Այդ ժամանակ ամբողջ ժողովրդի հետ Մովսեսը երգեց այս հանդիսավոր երգը ի փառս մեծ Փրկչի.

«Տերն իմ զորությունս ու քավությունս է, նա իմ փրկությունը եղավ: Նա իմ Աստվածն է, ու ես նրան պիտի փառավորեմ: Քո աջ ձեռքը, Տե՛րզորությամբ փառավորվեց. քո աջ ձեռքը, Տերը, խորտակեց թշնամուն: Քո փառքի մեծությամբ քեզ դեմ կանգնողներին կործանեցիր: Աստվածների մեջ, Տե՛ր, քեզ նման ո՞վ կա: Սրբության մեջ փառավորյալ, օրհնության մեջ սքանչելի, հրաշքներ գործող քեզ նման ո՞վ կա: Հավիտյանս հավիտենից Տերն է թագավորելու»:

 

 

ԵԼԻՑ 14:23-31, 15:1-19