Մանդարինային մուս պատրաստելու համար հարկավոր է.
30 գրամ շաքարավազ
150 մլ ջուր
6 գրամ ժելատին
100 գրամ մանդարին
1 թեյի գդալ լիմոնի հյութ:
Պատրաստման եղանակը.
Մանդարիններից քամել հյութը: Մնացուկի վրա եռման ջուր լցնել և եփել հինգ-վեց րոպե:
Ապա քամել (ֆիլտրել) և ստացված եփուկի վրա ավելացնել շաքարավազը: Լավ խառնել ու հասցնել եռման ջերմաստիճանի:
Ապա ավելացնել ուռած ժելատինը, նորից խառնել և հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել:
Խառնուրդին ավելացնել լիմոնի և մանդարինի հյութը:
Սառեցնել և լավ հարել, մինչև փրփուրի առաջանալը: Ապա լցնել տարաների մեջ և դնել սառնարան:
Բարի ախորժակ: