Ահա եւ մոտենում է ամառը, ինչը նշանակում է, որ ձեր սառնարանն ավելի կհարստանա մրգերով ու բանջարեղենով: Դա էլ իր հերթին նշանակում է, որ վերջապես կարող եք զարկ տալ ձեր երեւակայությանը եւ փոքրիկի նախաճաշը վերածել զվարճանքի:
Եթե փոքրիկը հրաժարվում է թթվասերից կամ պանրիկից, փորձեք այլ տարբերակ գտնել` այն մատուցելու: Վերցրեք հացի 2 կտոր, պանիր կամ թթվասեր, 2 ելակ, կես կիվի, անանասի կտորներ
Հացի կտորները դարձրեք ձվաձեւ, որ թռչնի մարմնի նմանվի, վրան քսեք պանիրը կամ թթվասերը, ելակը միջից կիսեք, դրեք որպես ծիտիկի թեւիկներ, աչուկի տեղը` քունջութը, կտուցինը` անանասը:
Տոտիկների համար նույնպես օգտագործեք անանասը: Իսկ ճյուղերը, որի վրա թառել է թռչունը, սարքեք կիվիից ու նռան հատիկներից:
Ի դեպ, կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C՝ ընդ որում` ավելի, քան նարինջը: Ելակը նպաստում է ախորժակին, նպաստում է արյունագոյացմանը: Դեռևս հին ժամանակներից ելակն օգտագործվում էին սակավարյունության դեպքում:
Բարի ախորժակ