Անհրաժեշտ է՝
125 գ ոչ յուղոտ խոզի միս
1/2 ձվի դեղնուց
60 գ կարտոֆիլ
2 գ սխտոր
0,1 գ մուսկատի ընկույզ
0,1 գ դարչին
5 գ ալյուր
15 գ լիմոն
Աղը, պղպեղը՝ րստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խոզի փափուկ միսը եփած կարտոֆիլի և սխտորի հետ երկու անգամ մսաղացով աղալ, ավելացնել աղ, պղպեղ, մուսկատի ընկույզ, ծեծած դարչին, ձվի դեղնուց և լավ խառնել: Պատրաստած խճողակից ձևավորել 5 սմ երկարությամբ և 3 սմ տրամագծով գլանիկներ, թաթախել այլուրի մեջ և յուղով տապակել:
Նյութի աղբյուրը՝ xohanoc.am