Եթե 8 ամսական երեխային խնդրեք գտնել որևէ առարկա, նա հայացքով այն կփնտրի։ Այս տարիքում երեխայի մոտ առաջանում է նոր իրերի, երևույթների նկատմամբ հետաքրքրություն։ Դեմքի միմիկաները զարգանում են։ Նա սկսում է ճանաչել իր արտացոլանքը հայելու մեջ։ Երեխան 8 ամսականում կարողանում է ինքնուրույն նստել և, որևէ բանից բռնվելով, վեր կենալ։

9 ամսական երեխան արագ չոչ է անում, հենարանից բռնվելով՝ կարողանում է կանգնել կամ նստել, այս տարիքում երբեմն երեխաները կարողանում են պառկած տեղից նստել և հակառակը։ 9 ամսական երեխաները ծնողների օգնությամբ կարողանում են քայլել։ Այս տարիքի երեխաները նաև  կրկնօրինակում են մեծահասակների շարժումները։

7 ամսականում երեխան սկսում է տարբեր ձայնարկություններ անել՝ «պա-պա», «մա-մա»: Երեխան սկսում է ակտիվորեն օգտագործել թաթիկները․ ծափիկ է անում, վերցնում ու պահում է խաղալիքները, սեղանին է թըխկթըխկացնում։ Շատ երեխաներ այս տարիքում արդեն կարողանում են չոչ անել:

Այլ հոդվածներ …

Գովազդ