1 տարեկանում երեխան բավականին հասկանում է առօրյա, կենցաղային խոսքը, իր անվանը հստակ արձագանքում է։ Կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ եթե երեխային միշտ չեք դիմում անունով, այլ ամեն անգամ մի փաղաքշական տարբերակով, ապա շատ հնարավոր է, որ իր անունը հաճախ չլսելու պատճառով չի էլ ճանաչում։ Երեխային կարելի է և պետք է փաղաքշական տարբերակներով դիմել, բայց անունով ևս դիմեք և ավելի շատ քան մնացած տարբերակներով։

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

Որքա՞ն պետք է ավելանա 0-3 ամսական երեխայի քաշն ու հասակը։

Մինչև 6 ամսականի համար ամեն ամիս  500 գրամից մինչև 1 կգ  քաշ հավաքելը համարվում է նորմալ։ Դրան զուգահեռ երեխայի հասակի՝ 2 սմ․-ով ավելացումը նույնպես համարվում է միջին նորմա: Չնայած, ամեն երեխայի համար քաշ-հասակային հարաբերակցությունը խիստ անհատական է և գնահատվում է մանկաբույժի կողմից՝ հատուկ աղյուսակի միջոցով:

11 ամսականում երեխաներից շատերը սկսում են քայլել, կարողանում են կատարել հստակ գործողություններ, օրինակ՝ տիկնիկին քնացնում են, խաղալիք բեռնատար մեքենայով իրեր են տեղափոխում։ Շատ երեխաներ այս տարիքում սկսում են արտաբերել առաջին բառերը։

Այլ հոդվածներ …

Գովազդ