Մինչև 1 տարեկան երեխայի հոգեկան և խոսքային զարգացումը

Զարգացում

6-9 ամսականում երեխան ուրախանում է ծանոթ դեմքեր տեսնելով և վախենում անծանոթներից, իսկ երբեմն վախի փոխարեն առաջանում է ճանաչողական ռեֆլեքս:

9-րդ ամսվա ավարտին երեխան սկսում է մեծահասակների հետ շփվել ժեստերի միջոցով, օրինակ` ձեռքը մեկնում է դեպի որևէ առարկա կամ ծնողները, ինչով խնդրում է տվյալ իրը տալ իրեն  կամ գրկել:  Շրջապատի մարդկանց ժեստերը փոքրիկի համար հասկանալի են դառնում:

Այս ընթացքում ակտիվ զարգանում է փոքրիկի շաղակրատանքը, հարստանում նոր հնչյուններով: Երեխան ուրախությամբ  կրկնօրինակում է մեծահասակներին` փորձելով  նրանց հետևից կրկնել գոհունակության և դժգոհության ձայները և հնչերանգները:

Ակտիվ շաղակրատանքը  երեխայի հոգեկան և խոսքային զարգացման մասին է վկայում:

Երեխայի նորմալ ֆիզիկական զարգացման մասին վկայում է հավասարակշռությունը պահելու և մեջքը ուղիղ պահելու կարողությունը: Փոքրիկը մեջքից շրջվում է փորի վրա և հակառակը, նստում է, սկզբում փորի վրա, ապա չորեքթաթ սողում:  8 ամսականում նա արդեն կարող է կանգնել պատնեշի մոտ: Մատների շարժունակությունը ևս զարգանում է, արդեն երկու մատով  բռնում է մանր առարկաներ և մանիպուլացիա անում դրանով:

9-12 ամսականում երեխան սովորում է սնունդը տարբերակել ըստ արտաքին տեսքի, արձագանքում է տհաճ հոտերին:  Արդեն մեկ տարեկանում երեխան կարողանում է մանիպուլացիա անել գդալով, կարողանում է բաժակից խմել:  Այս հասակում կատարելագործվում է չոչ անելու   կարողությունը` գլուխը բարձր պահած:  Մեկ տարեկանում երեխան արդեն կարող է ինքնուրույն  ուղղահայաց դիրք ընդունել, սկսում է առանց կողմնակի օգնության քայլել (աղջիկները կարող են սկսել քայլել 8-9 ամսականից, իսկ տղաներն ավելի ուշ):

Խոսքի զարգացման առումով այս շրջանին բնորոշ է մեծահասակներին կրկնօրինակելը` վանկերը կրկնելը, հնչերանգի կրկնօրինակումը, ծանոթ արտահայտությունների երգեցիկ  արտաբերում: Երեխան արդեն ձայնով արտահայտում է իր հիմնական պահանջմունքները` օրինակ` կենսաբանական, ուրախությունը կամ դժգոհությունը:

Այս շրջանում խոսքի զարգացմանը բնորոշ է մեծահասակների հետ շփումը պարզ հնչյունային համակցություններով (ա, ու, ի ձայնավորները` համակցված մ, պ, բ, տ, դ, կ, գ բաղաձայներով): Որոշ երեխաներ այս շրջանում ավելի շատ հնչյուններ են արտաբերում և հստակ: Որոշ երեխաներ էլ համեմատաբար քիչ և ոչ հստակ: Հոդաբաշխ ապարատնը նոր է միայն սկսում գործել և երեխայի շաղակրատանքը շատ կարևոր է դրա հետագա ձևավորման համար:

Կայքնի առաջին տարում առաջին բառը տարբեր երեխաներ տարբեր ժամանակ են արտասանում: Ոմանք առաջին բառն արտաբերում են արդեն 8-9 ամսկանում, մյուսները` մեկ տարեկանում և ավելի ուշ: Մեկ տարեկան երեխաների բառապաշարն էլ տարբեր է` 2-3 բառից մինչև 10-15 բառ (երեխաները հիմնականում արտասանում են երկվանկանի պարզ, բաց վանկերով բառեր):

Մեկ տարեկան երեխան արդեն  հստակ տարբերակում է շրջապատող անձանց, ուշադրություն է դարձնում նրանց դեմքերին, հասկանում է իրեն ուղղված խոսքը:

Սովորաբար այս շրջանում երեխաների մոտ ավարտվում է մինչխոսքային փուլը և սկսում է խոսքի զարգացման փուլը:  միևնույն ժամանակ ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ, ինչպես երաժշտությունը ունկնդրել կամ դիտել նկարազարդ գրքեր:

Ավելի վաղ հասակի երեխաների հոգեկան և խոսքային զարգացման մասին կարդացեք այստեղ:

Նյութն ըստ ourkids.ru կայքի

Գովազդ