Փոքրիկի հենաշարժիչ համակարգի զարգացման առանձնահատկությունները 7-12 ամսականում

Զարգացում

Յոթրերոդ և ութերորդ ամիսների ընթացքում երեխան նստած վիճակում խաղում է խաղալիքներով, սկսում է չորեքթաթ քայլել: Կարող է կողմնակի օգնությամբ ոտքի վրա կանգնել, բայց ոչ շատ երկար:

Ինն ամսականում երեխան արդեն հենարանի մոտ կարողանում է ինքնուրույն ոտքի կանգնել: 

Տասներորդ ամսում արդեն փոքրիկը ինքնուրույն, առանց հենարանի, կանգնելու փորձեր է անում, գուցե և ոչ հաջող: 

Նմանակում է մեծահասակների շարժումները, սկսում է չոչ անել և սիրում  է խաղալ մանր առարկաների հետ:

Տասնմեկ ամսականում երեխան քայլում է, երբ բռնում են նրա ձեռքը, ինքնուրույն քայլելու փորձեր է անում, բայց հաճախ ընկնում է, քայլքը կայուն չէ:

Տասներկու ամսականում երեխան կարողանում է ինքուրույն, առանց հենարանի և առանց բռնելու քայլել, քայլքն էլ հաճախ հավասարակշռում է ձեռքերով:

Սուր մկանային հիպոտոնիայի դեպքում  երեխան կարող է 9 ամսականում անգամ չկարողանալ նստել: Իսկ, օրինակ, մկաների պաթոլոգիկ տոնուսի դեպքում անգամ 4 ամսականում կարող է կանգնել` հենարանից բռնված:

Ուստի, օգտվելով զարգացման տվյալ սխեմայից, ծնողները պետք է ուշադիր հետևեն երեխայի հենաշարժիչ համակարգի զարգացմանը և միևնույն ժամանակ չհամեմատեն նրան այլոց հետ:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Փոքրիկի հենաշարժիչ  համակարգի զարգացման առանձնահատկությունները կյանքի առաջին տարում

Փոքրիկի հենաշարժիչ  համակարգի զարգացման առանձնահատկությունները 0-3 ամսականում

Փոքրիկի հենաշարժիչ  համակարգի զարգացման առանձնահատկությունները 4-6 ամսականում

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ