Ինչպես օգնել փոքրիկին, որ սկսի քայլել – մաս 1

Զարգացում

Երբ փոքրիկը հատում է 9 ամսականի սահմանագիծը, սկսում է օր օրի զարգանալ՝ սովորելով նոր շարժումներ, հնչյուններ ու բառեր:

Նա փորձում է ձեռքը վերցնել այն ամենը, ինչ տեսնում է շրջապատում: Հենց այդ տարիքում է զարգանում նաեւ քայլելու կարողությունը: Որպես կանոն՝ երեխաները քայլել են սովորում 9-18 ամսականում, բայց պետք է հիշել, որ դա կապված է նաեւ նրանց ֆիզիկական աճի, բնավորության, ինչպես նաեւ առողջական վիճակի հետ: Բայց որքան էլ խոստումնալից լինեն նախապայմանները, դուք պետք է խրախուսեք փոքրիկին այդ ճանապարհին, որպեսզի նրա մեջ ինքնավստահություն ձեւավորվի:

Ինչպես հասկանալ, որ փոքրիկն ուզում է քայլել

Շատ երեխաներ սկզբում սկսում են չոչ անել, ապա կամաց-կամաց ոտքի են կանգնում եւ սկսում քայլել: Սակայն կան փոքրիկներ, որոնք սկսում են քայլել առանց չոչի: Երբ տեսնում եք, որ փոքրիկը սողում է գետնին, չոչ է անում, փորձում մագլցել աստիճանները, պետք է հասկանաք, որ երեխայի քայլելու ժամանակը եկել է: Ստուգեք փոքրիկի առաջընթացը՝ ըստ ամիսների՝ հետեւելով նաեւ նրա ֆիզիկական զարգացմանը: Պետք չէ մտահոգվել, եթե փոքրիկը չսկսի քայլել, երբ բոլորի մեկ տարեկանը: Նորմայում, իհարկե, ակնկալվում է, որ փոքրիկը սկսի քայլել առաջին տարեդարձին մոտ, բայց պետք չէ խառնվել իրար, երբ հապաղում է քայլքը: Նկատի ունեցեք նաեւ, որ ծանրաքաշ փոքրիկներն ավելի ուշ են սկսում քայլել, բայց դա, որպես կանոն, անում են հաստատուն կերպով ու առանց վախի:

Զարգացրեք փոքրիկի մկանները

Փոքրիկի մեջքի ուժեղ մկանները կօգնեն նրան քայլելիս: Այդ մկանները կարող եք զարգացնել նաեւ հատուկ վարժությունների միջոցով, օրինակ երբ փոքրիկը փորի վրա պառկած պարբերաբար բարձրացնի ձեռքերը: Երեխայի տարածքում խաղալիքներ կամ նոր ու հետաքիքիր իրեր դրեք, որպեսզի նա ձգվի դեպի դրանք ու վերցնի:

Փոքրիկին նստեցրեք, դուք էլ նստեք կողքին ու սկսեք խաղալ գունավոր ու հետաքրքիր խաղալիքներով, որպեսզի դրանք հետաքրքրեն նրան: Հետո սկսեք խաղալիքնը մի կողմից մյուսը տանել, որպեսզի փոքրիկը ձգվի դեպի դրանք: Այդպես սողալով ու ձգվելով՝ նրա մեջքի, ձեռքերի, պարանոցի ու ոտքերի մկաններն ավելի լավ կզարգանան, եւ նա կսկսի կառավարել նաեւ ազդրերի մկանները: Այդպես նա կամաց-կամաց ոտքի կկանգնի ու կսկսի քայլել:

 

Աղբյուրը՝ parentingnation.in

Գովազդ