Հենման կետ փնտրելով՝ կանգնել. սա քայլել սովորող փոքրիկի առաջին հաջողությունն է: Բավական է՝ մեկ անգամ նա սովորի կանգնել, եւ կսկսի քայլել չնչին օգնությամբ: Երբ փոքրիկը նստած է, խաղալիքները դրեք բազմոցի, անկողնու, աթոռի կամ այնպիսի մի մակարդակի վրա, որ նա կարողանա հեշտությամբ կանգնել ու վերցնել: Ու հենց վերցնի, մեկ ուրիշ խաղալիք դրեք փոքր-ինչ հեռու եւ սկսեք ծափահարելով խրախուսել նրան, որ մոտենա ու վերցնի:

Հիշեք, որ փոքրիկը պետք է լինի անվտանգ միջավայրում, որպեսզի կանգնելու եւ ձգվելու, երբեմն նաեւ ընկնելու դեպքում հանկարծ չվնասվի: Եթե նկատում եք, որ փոքրիկը չի կարողանում պահել հավասարակշռությունը, ձեռք մեկնեք:
Երբ վերջապես տեսնեք, որ փոքրիկը կարողանում է քայլել թեթեւակի աջակցությամբ, սովորեցրեք նրան քայլել առանց ձեռքմեկնումի: Բայց երբեք մի ստիպեք նրան քայլել առանց առաջնային օգնության փուլն անցնելու: Փոքրիկին ժամանակ տվեք: Բայցեւ ընթացքում ստուգեք, թե որքան տարածություն է նա կարողանում գնալ օգնությամբ: Եթե նա կարողանում է 5-15 րոպե քայլել որեւէ մեկի օգնությամբ, նշանակում է՝ պատրաստ է քայլել նաեւ առանց օգնության:
Կարող եք խաղ հորինել հայրիկի հետ: Որոշակի հեռավորությամբ նստեք իրար դիմաց եւ խրախուսեք փոքրիկին, որ մեկիդ մոտից մյուսի մոտ գնա: Սկզբում փոքր տարածություն ապահովեք, ապա կամաց-կամաց հեռացեք իրարից: Այսպես փոքրիկն իրեն ապահով է զգում՝ տեսնելով, որ մայրիկն ու հայրիկը պատրաստ են բռնել իրեն եւ վստահորեն առաջ է շարժվում` առանց վախենալու, որ կընկնի: Ծնողների՝ կողքին լինելու հանգամանքը խրախուսում է փոքրիկին նաեւ արագ քայլել: Այնպես արեք, որ փոքրիկը «ցավոտ» չընկնի, որպեսզի չկորցնի ինքնավստահությունը: Կարեւոր է նաեւ սովորեցնել փոքրիկին նստել կանգնելուց հետո: Սկզբնական շրջանում փոքրիկը չի կարողանում պահել հավասարակշռությունը եւ չի իմանում ինչպես նստել, երբ կանգնած դիրքում է, դրա համար էլ նստելու փոխարեն ընկնում է տուտուզիկի վրա: Հետեւաբար շատ կարեւոր է, որ փոքրիկը սովորի նստել, երբ կանգնած վիճակում է:
Աղբյուրը՝ parentingnation.in